Սկսվել է Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ս-400-ներ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում: