Սաուդյան Արաբիան կդադարեցնի Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը մտադիր է ամբողջովին դադարեցնել Իրանի հետ ավիահաղորդակցությունը։ Բացի այդ, երկիրը մտադիր է խզել Թեհրանի հետ կոմերցիոն բոլոր կապերը և արգելք դնել իր հպատակների կողմից Իրան այցելելու վրա։ Ընդ որում՝ նախարարն ընդգծել է, որ իրանցի ուխտագնացները կարող են այցելել թագավորություն։ Ադիլ ալ-Ջուբեյրը երեկ հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ պատճառաբանելով երկրի ներքին գործերին Իրանի բացահայտ միջամտության գործոնով։
