Նիկոլ Փաշինյանը՝ ագահության զոհ

Ամուլսարի պատմության արդյունքում Նիկոլ Փաշինյանը գործնականում մենակ է մնացել։ Նրան փորձեց պաշտպանել «Իմ քայլը» խմբակցության հատուկենտ ողջամիտ պատգամավորից Բաբկեն Թունյանը, բայց «կուկուռուզը» թարս բուսնեց, քանզի Բաբկենը ուղղակիորեն «փչացրեց» «Իմ քայլի» հենարան հանդիսացող պողոսներին և անուղղակիորեն՝ Հայաստանի թիվ մեկ «Պողոս» Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը մենակ է մնացել (չհաշված տնեցիներին), բայց պետք է ինքն իրեն մեղադրի, քանզի ագահություն արեց։

Հեղափոխությունն արեցին հազարավոր մարդիկ ու բազմաթիվ քաղաքական շրջանակներ, բայց դրա արդյունքները նա սկսեց վայելել մենակ, իսկ ժամանակի ընթացքում՝ արժեզրկեց հեղափոխական արժեքները, մսխեց հեղափոխության բերած էներգետիկան ու սկսեց այլասերվել բացարձակ իշխանության հետևանքով։

Հեղափոխության առաջնորդի գլուխը պտտվում էր «մերժման» բուռն օրերին։ Դա գլխապտույտ էր հաջողություններից։ Այդ գլխապտույտն էր, որ նրան ստիպեց մեկ դերասանի թատրոն դարձնել կառավարությունն ու խորհրդարանը։

Այդ գլխապտույտը նրան ստիպեց նախորդ տարվա հոկտեմբերի 2–ի գիշերը փողոցում հրամանագրեր ստորագրել և կառավարությունից դուրս թողնել ԲՀԿ–ին ու ՀՅԴ–ին, իսկ մինչև այդ՝ լուծարել «Ելք» դաշինքն ու ֆուկ անել ԼՀԿ–ին ու «Հանրապետությանը»։

Գլխապտույտը ագահ դարձրեց Նիկոլին (թեև գեղցիներն «էն գլխից» են ագահ լինում)։ Նա փառքը և հաջողությունը չցանկացավ կիսել այլոց հետ ու արժանավորների կադրային բազայով նորմալ համակարգ ձևավորել։ Ու հիմա, երբ խնդիրներ են առաջացել, Նիկոլը մնացել է մենակ, քանզի թիմակիցներից յուրաքանչյուրն առաջնորդվում է «Ոնց որ մեզ բանի տեղ չես դնում, այնպես էլ գնա մենակով խնդիրների տակից դուրս արի» բանաձևով։

Փաշինյանին թվում էր, թե հեղափոխական փառքը հավերժ իր հետ է լինելու։ Նրան թվում էր, թե չակարամություն էին անում բոլոր նրանք, ովքեր զգուշացնում էին, որ պողոսները սիրում են կուռքեր ստեղծել, իսկ հետո տապալել նույն այդ կուռքերին, որ պետք չէ ամբոխավարությունից հաճույք ստանալ, որ պետք է դադարեցնել քաղաքական վենդետտան, և որ պետք է հրաժեշտ տալ հանրահավաքային հռետորաբանությանը։

«Ժողովրդի» վարչապետը ագահության զոհ է դարձել, ու հիմա փրփուրներից կախված փորձում է դեմքը փրկել, մասնավորապես, Ամուլսարի պահով։ Նա հասկացել է, թե ինչ սարսափելի կենդանիներ են իր հեղափոխական ընկերները, «բնապահպանները» և կռապաշտ պողոսները։ Հասկացել է, բայց արդեն ուշ է։

Վատագույն ավարտից խուսափելու միակ ձևը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ դրանից առաջ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Եթե Փաշինյանը կրկին ագահություն անի ու չգնա այս ճանապարհով, ապա հետագայում ընդամենը դառնալու է քաղաքական գործընթացների օբյեկտ։ Առայժմ նա ունի սուբյեկտայնությունը պահպանելու հնարավորություն։ Ընտրությունն իրենն է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 805 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am