Ազգային ժողովում մի քանի օր առաջ արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ նախորդ շաբաթվա մեջ՝ ուշ երեկոյան, անվտանգության աշխատակիցներն ահազանգ են ստացել են, որ խորհրդարանի շենքում ռումբ կա դրված: Մեր աղբյուրն ասաց, որ ամբողջ շենքի տարածքը տակն ու վրա են արել: Բացվել են բոլոր սենյակների դռները: Մեզ ասացին, որ հատուկ շների միջոցով հետախուզական աշխատանք է իրականացվել, բայց ոչ մի բան չեն գտել: Սակայն, փնտրման աշխատանքերը շարունակվել են մինչ ուշ գիշեր: Անվտանգության աշխատակիցները ռումբը փնտրել են նաեւ Ազգային ժողովի բուֆետում, ինչ արդյունքում վնասվել է բուֆետի դռան փականը: Այն չեն կարողացել բացել եւ դուռը բացել են փականը կոտրելով: Դուռն արդեն մի քանի օր ինչ վնասված փականով է:
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը