Ինչու է անազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը

Top-news.am-ը գրում է.

«Բոլոր դատաիրավական նորմերը խախտելով իշխանությունը համառորեն անազատության մեջ է պահում ՀՀ երկրորդ նախագահին։ Կա վարկած, որ դա մատի 1-ի հորինված գործը իրական պատճառը թաքցնելու համար է։ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված աննախադեպ արշավի եւ կալանավորման հենց սկզբից կար վարկած, որ պատճառը բոլորովին այլ տեղ է։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թիվ մեկ, գուցե եւ միակ պատճառը Արցախի հարցն է: Ըստ այդ վարկածի, ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություններ Արցախի հարցում գնալ « կոնստրուկտիվ պատմական պայմանավորվածությունների»։

Այդ սցենարի դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել թերևս ամենաուժեղ դիմադրության առանցքը։ Ի դեպ, բանտից տրված մի հրապարակման մեջ Քոչարյանը շատ պարզ ձեւակերպել էր, թե որտեղ էլ եւ ինչ պայմաններում էլ լինի նա խոչընդոտելու է Արցախի հանդեպ զիջողականության ծրագրերին։

Օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աջակից Արամ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մեր խնդիրը ոչ թե Ամուլսարն է, ոչ թե Ստամբուլյան հռչակագրի վավերացումն է, այլ Արցախը: Ուշադրություն. ոչ թե Արցախի հիմնահարցը, այլ հենց Արցախը, շեշտելով, թե մեր խնդիրների արմատը Արցախում է։

Արամ Մանուկյանն այս կարեւոր պատմության մեջ ընդամենը մի փոքր պտուտակ է, բայց այն ինչ հնչել է նրա շուրթերց չափազանց վտանգավոր է։ Եթե այդ մտածողությունը դարձավ դոմինանտ, ապա մենք ներքաշվելու ենք ծանր պատերազմի մեջ։ Երբ քո թշնամին մինչեւ Երեւան հասնելու ծրագրեր ունի, եւ որ ամենակարեւորն է, ակնհայտորեն պատարստվում է ռազմական ագրեսիայի, դու չես կարող քո երկրում միակողմանի խաղաղասիրություն քարոզել։

Ի դեպ, նման մտածելակերպ, նման գաղափարախոսություն Հայաստանում միշտ եղել է. Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Բայց միշտ եղել է ավելի ուժեղ եւ ավելի դոմինանտ հակառակ կարծիքը՝ Արցախի հարցում միակողմանի զիջումը հայկական պետականության վերջն է։ Եվ այդ գաղափարախոսության առանցքը շատ երկար տարիներ եղել է Ռոբերտ Քոչարյանը։

Չի կարող պարտվողական որեւէ ծրագիր կյանքի կոչվել, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Հետեւաբար պետք է արվի ամեն ինչ վերջինիս հանգամանքը չեզոքացնելու համար։

Ի դեպ, 2018-ի մայիսից սկսված հակաքոչարյանական արշավը ուներ երկու ուղղություն.

1. Ահռելի տեղեկատվական արշավ, զուտ որպես մարդ վարկաբեկելու համար 2. Նրան ազատությունից զրկելը

Պարզ ասած, իշխանությունը խնդիր էր դրել առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ աշխատացնել Մանվել Գրիգորյանի սցենարը՝ բարոյապես սպանել։ Եվ իշխանությունն առաջին խոշոր շոկը ապրել է հենց այդ ժամանակ. չնայած բոլոր ջանքերին ու ռեսուրսներին Քոչարյանի պարագայում այդ սցենարը չաշխատեց։

Ինչո՞ւ էր դա այդքան անհրաժեշտ իշխանությանը: Անհրաժեշտ էր, քանի որ պետք էր արժեզրկել Քոչարյանի խոսքի արժեքը. այն խոսքի, որը մի օր կասի՝ այդպես չի կարելի, այդպես չենք անում, դա թույլ չեմ տա։ Երբ իշխանությունը չկարողացավ դա անել, գնաց ցանկացած անօրինական եղանակով նրան ազատությունից զրկելու ճանապարհով։ Այստեղ է մեխը։

Իհարկե, երբեք ու երբեք այլեւս Արցախը Ադրբեջանի մաս չի կազմի, բայց մի պահ մեզ ստիպենք եւ փորձենք պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե իրականանա Արամ Մանուկյանի եւ նրա շեֆերի ծրագիրը:

Կարճ ասած, կլինի մոտավոր այն, ինչ եղավ 1918թ. Բաթումի համաձայնագրից հետո. բարոյալքված եւ անկենսունակ մի տարածք: Հայաստանը կունենա ամբողջովին բարոյազրկված մի հասարակություն, որն ունակ չի լինի ընդունել ոչ այս, ոչ էլ եկող տասնամյակների մարտահրավերները, քանի որ բարոյապես ընկած ժողովուրդներն ուղիղ անկմամբ գնում են դեպի ինքնաոչնչացում:

Արցախն իր իսկ ձեռքով հարեւանին հանձնողը չի կարող որեւէ արդյունքի հասնել ցանկացած ոլորտում: Հայաստանը վերածվելու է թուրք-ադրբեջանական բիզնեսի սպասարկման մի տարածքի, յուրօրինակ դեպոյի:

Այս առումով Քոչարյանի գործոնը դառնալու է հիմնական խոչընդոտը Հարավային Կովկասում նոր քաղաքական քարտեզ գծելու ճանապարհին։ Մի քարտեզ, որտեղ Հայաստանը ունենալու է ընդամենը սպասարկող պետության գործառույթ։

Ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանն իր կամքից անկախ կյանքի այս փուլում ստանում է նոր դերակատարում. կոտրել Հայաստանում պարտվողական տրամադրությունները, ձեւակերպել առանց զիջելու առաջ գնալու եւ պետության մոդեռնիզացման կոնցեպտը»։

դիտվել է 1023 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am