Եթե Փաշինյանն ավելի ճկուն լիներ. ԱՄՆ և Իրանի նախագահները կհանդիպեն

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի գագաթնաժողովը նշանավորվում է Հայաստանի հարևան Իրանի նկատմամբ քաղաքականությունը Մակրոնի կողմից մեղմելու բացահայտ փորձերով: Ֆրանսիայի նախագահը, ինչպես նկատվում է, փորձ է անում Իրան-ԱՄՆ լարվածությունը փոքր-ինչ նվազեցնել:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին հանդիպել` քննարկելու համար Իսլամական հանրապետության շուրջ ծավալվող վերջին զարգացումները: «Մենք ստեղծել ենք այդ հանդիպման համար հնարավոր պայմանները», - այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Բիարիցում «Մեծ յոթնյակի» հերթական համաժողովի ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

Մակրոնը նաև պնդել է, որ Իրանը պետք է կատարի միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները: «Իրանը երբեք չպետք է իր զինանոցում միջուկային զենք ունենա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ իր հանդիպումը վաղաժամ է: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ֆրանսիական Բիարից քաղաքում` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում:

ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը տեղյակ է եղել, որ Իրանի արտգործնախարարը Բիրաիցում է, սակայն նրա հետ հանդիպելու ցանկություն չուներ: «Այդ մասին խոսելը դեռ վաղ է», - նշել է Թրամփը:

Ապա, Թրամփն անդրադարձել է ամերիկյան քաղաքականությանը՝ նկատելով, թե ԱՄՆ-ի նպատակը Իրանում գործող վարչակազմի փոփոխությունը չէ: Ավելին՝ նա նշել է, թե Վաշինգտոնի նպատակը իրապես հզոր Իրանի գոյությունն է. «Իրանը հզոր պետության վերածվելու իրական հնարավորություն ունի, սակայն մինչ այդ նրանք պետք է հրաժարվեն ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելուց»:

Տանտիրոջ դերում հանդես եկող նախագահ Էմանյուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափին տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին: Ամերիկայի ղեկավարի փոխանցմամբ, ինքը հարգանքով է վերաբերվել Մակրոնի նախաձեռնությանը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ համատեղ ասուլիսում Թրամփը նշել է, որ Ամերիկան Իրանում ռեժիմի փոփոխության չի ձգտում: Ավելին, ըստ Թրամփի, Իրանի ժողովուրդն արժանի է ազատ, տնտեսապես զարգացած և բարեկեցիկ երկրում ապրելուն: Իսկ ԱՄՆ-ն պատրաստ է լավ հարաբերություններ ունենալ այդ պետության հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Իրանը հրաժարվի ատոմային զենք ստեղծելու նպատակից և ամբողջ աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունից: «Ուզում եմ, որ Իրանը լինի լավ, ամուր երկիր, մենք ռեժիմի փոփոխություն չենք ուզում: Տեսաք, ինչպես էր անցած քսան տարում, լավ չէր», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ շարքային իրանցիների կենսամակարդակը շատ ցածր է:

«Ամեն բան շատ պարզ է՝ Իրանը չպետք է դառնա միջուկային երկիր: Մենք քննարկելու ենք միջմայրցամաքային հրթիռների նրանց ծրագիրը, այլ թեմաներ, բայց նախևառաջ նրանք պարտավոր են վերջ տալ ահաբեկչությանը: Կարծում եմ, նրանք կգնան փոփոխությունների, նրանք շանս են ստացել», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս եկավ 2015 թվականի միջուկային պայմանագրից, վերականգնեց և է՛լ ավելի խստացրեց պատժամիջոցները:

Իրենց հերթին արևմտյան երկրներից երեք ծանրքաշայիններ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան համոզված են, որ հարկ է պահպանել 2015 թվականի համաձայնագիրը: Այն կնքած ևս երկու գերտերություն՝ Ռուսաստանը և Չինաստանը, նույնպես դեմ են համաձայնագրի չեղարկմանը:

Հայաստանի համար հարևան Իրանի նկատմամբ քաղաքականությունն անշուշտ դրական ելք կլինի: Եթե, Հայաստանի իշխանությունն ունենար նախաձեռնողական քաղաքականություն, ապա կարող էր այս իրավիճակում էլ որոշակի դերակատարություն ստանձնել՝ տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ճկուն դարձնելով:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ չի բացառել, որ առաջիկա շաբաթների կարող է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել է ֆրանսիական Բիարից քաղաքում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում: «Առաջիկա շաբաթներին նման հանդիպման հեռանկարն ինձ իրատեսական է թվում: Դա հնարավոր կլինի, սակայն բարենպաստ պայմանների առկայության պարագայում», - նշել է Թրամփը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանում գործող վարչակազմի տապալումը Սպիտակ տան նպատակների թվում չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1862 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am