Թրամփի շռայլ գովեստն՝ իր պատժած Պուտինին

Այսօրվանից ուժի մեջ մտավ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Մոսկվայի դեմ պատժամիջոցների այս փաթեթը սահմանվել էր պաշտոնաթող ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:

Պատժամիջոցների մասին հրամանագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին: Պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակվում են Ռուսաստանի պետական պարտքի շուրջ իրականացվող բոլոր գործողությունները միջազգային շուկայում: Ամերիկյան բանկերն այլևս չեն կարողանա Ռուսաստանի պետական պարտքի շուրջ գործարքներ կնքել ինչպես նաև վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը:

Չնայած ընդդեմ Ռուսաստանի սահմանված պատժամիջոցների կիրառմանը՝ Թրափը գովեստի խոսքեր է շռայլել Պուտինին․․․
Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է բերվել այս ձևաչափից 2014 թվականին Ղրիմի շուրջ զարգացումների հետևանքով:

«Ռուսներին հեռացրել են, քանի որ Պուտինը ավելի խորամանկ գտնվեց Ղրիմի և մնացած այլ հարցերում: Պուտինին հաջողվեց խորամանկել Օբամային : Օբաման զայրացած էր, ուստի նրանք հեռացրեցին Պուտինին: Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լինի այս ձևաչափի մաս, քանի որ մենք փորձում ենք հաստատել համաշխարհային խաղաղություն կամ լուծել այլ խնդիրներ: Շատ ավելի դյուրին կլինի, եթե Ռուսաստանը լինի այն տեղում, որտեղ միշտ եղել է»,- նշել է Թրամփը։

Վերլուծաբանները, սակայն, մտահոգված են այս մոտեցմամբ: «Կարծում եմ նախագահի հայտարարությունները համապատասխանում են նրա ջանքերին առանց նախապայմանների Ռուսաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու գործում: Կարծում եմ դա վտանգավոր է և անարդյունավետ, որը կարող է Ռուսաստանին ուղարկել սխալ ազդանշան, որ այն կարող է վերադառնալ միջազգային խոշոր ակումբ ՝ շարունակելով բռնակցված պահել ոչ միայն Ղրիմը, այլ նաև արևելյան Ուկրաինան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին:
Դեռևս չի նկատվում որևէ ոգևորություն ռուսական կողմից այս հայտարարության կապակցությամբ: Լեոնիդ Սլուցկին, որը գլխավորում է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նշել է, որ Մեծ Ութնյակ վերադարձը ինքնին նպատակ չէ: Մոսկվան չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն Ուկրաինայում խաղաղությանը հասնելու հարցում: «Ես վստահ չեմ արդյոք նախագահ Պուտինը ցանկանում է վերադառնալ Մեծ Ութնյակ: Ռուսներին հաջողվել է ստեղծվել է տպավորություն, որ դրա մեջ հետաքրքրված է Վաշինգտոնը »,- նշում է Վուդրո Վիլսոն միջազգային կենտրոնի փորձագետ Վիլիամ Հիլը:

Հիշեցնենք, մեկնարկել է Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու այս երկրների առաջնորդները Ռուսաստանի վերադարձի առաջարկի շուրջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2196 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am