Ռազմական համագործակցություն`Ադրբեջանի հետ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մոհամեդ Զակաուլլահին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության բարձր կարևորությունը։ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ պակիստանյան պատվիրակության այցը կնպաստի ռազմական կապերի հետագա ընդլայնմանը։ Ավելի վաղ պակիստանցի ծովակալի հետ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
