Ի՞նչ երկիր ենք թողնելու մեր երեխաներին ու թոռներին. թունավորած հողով ու ջրո՞վ, վառված անտառներո՞վ, տոքսիկ աղբի մեջ կորա՞ծ, շինարարական նորմերի խախտումներով կառուցած բետոնե կուբիկներո՞վ

Ե՛ւ որպես ազգ, և՛ որպես պետություն լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած։ Փոխկապակցված են այդ խնդիրները, կարծես փակ շրջանում լինենք։ Օրինակ՝ մինչև լավ կադրային բազա չունենանք, չենք ունենա նաև հզոր տնտեսություն, իսկ հզոր տնտեսություն չունենալով, չենք ունենա կրթական համակարգ, որը պիտի պատրաստեր կադրային բազա։ (Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով ունենանք որակյալ կրթական համակարգ, բայց չունենանք տնտեսություն, ապա մեր հաշվին պատրաստած կադրերը արտագաղթելու են՝ օտարների շահերը սպասարկելու)։

Ավելին, մենք չգիտենք էլ, թե ինչ տնտեսություն ենք ուզում կառուցել։ Ավելացնենք ժողովրդագրական և անվտանգության լրջագույն խնդիրները...

Ի՞նչ երկիր ենք թողնելու մեր երեխաներին ու թոռներին. թունավորած հողով ու ջրո՞վ, վառված անտառներո՞վ, տոքսիկ աղբի մեջ կորա՞ծ, շինարարական նորմերի խախտումներով կառուցած բետոնե կուբիկներո՞վ։ Կամ գուցե հասարակաց տներով, գիշերային ակումբներով, կազինոներով ու ռեստորաններով լի «տուրիստական դրա՞խտ», որտեղ բնակչության 50 տոկոսը՝ հեռու և մոտիկ հարևան երկրներից զբոսաշրջիկներին սպասարկողներ են։ Իսկ գուցե փակվե՞նք արտաքին աշխարհից, ինքնապարփակվենք «ազգագրական գետտոյում», դառնանք պաթոսահայրենասիրական աղանդ ու ձևացնենք, թե 18րդ դարում ենք ապրում։

Ի վերջո, ո՞րն է մեր զարգացման ուղին 21րդ դարում։ Ճանապարհ տեսնո՞ւմ եք։

Այս ամենի մասին մեկ-հինգ-տաս տարի մտածելուց, խնդիրների մեջ խորանալուց հետո, մարդ ուզում է գլուխը բռնել, ամեն ինչ թողնել ու փախնել պայմանական «անդարդ Կանադա»։

Շատ հեշտ է այս վիճակի համար մեղավորներ նշանակել ու քլնգել կոմունիստներին, կապիտալիստներին, Լևոնին, Ռոբերտին, Սերժին, Նիկոլին, Սորոսին, Պուտինին, օլիգարխներին, գեներալներին, «անգրագետ Պողոսին», «նպաստ ստացող անբանին»։

Միշտ, ցանկացած իրավիճակում կարելի է մեկին մեղավոր նշանակել ու հետո քլնգել, քլնգել, քլնգել։

Բայց ժամանակն անցնում է, աշխարհի երկրների մի մասը (ներառյալ մեր խերով ու ոչ խերով հարևանները) առաջ է գնում, մինչ մենք անիմաստ բոլոլաներում ու ղժիկներում մսխում ենք երկրի նյութական և մարդկային ռեսուրսը։

Չունենք շարժվելու ուղղություն ու կարծես թե լրջորեն չենք էլ զբաղվում այդ ուղղությունը փնտրելով։

Ժամանակին Րաֆֆին ինչ-որ ուղղություն տվեց, որով սկսեցինք շարժվել, հետո Նժդեհը։ Բոլշևիկները փորձեցին տանել այլ ուղղությամբ, բայց ի վերջո ԽՍՀՄ-ից ստացանք նյութական բավականին հզոր ռեսուրս ու Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Էմինի «Սասունցիների պարը», որոնցով ի վերջո կարողացանք ունենալ անկախ պետականություն և ազատագրել Արցախը։ Մեր պատմության այդ փուլը կարող ենք եզրափակված համարել Արա Գևորգյանի «Արցախով»։

Դրանից հետո՝ անկախության 28 տարիների ընթացքում, այդպես էլ ժամանակ ու «մտավոր մուսկուլ» չունեցանք, չկարողացանք ռազմավարական ուղղություն որոշել, ստեղծել ուղղություն տվող ու ոգևորող մի նոր «Խենթ» կամ «Ռանչպարների կանչ»։ Մինչև 94 թվական զբաղված էինք պատերազմով, իսկ 94-ից այս կողմ «մտավոր պաուզայի վրա» ենք։

Այդ պաուզայի հետևանքն այն է, որ այսօր մեր գաղափարական վակուումը լցվում է դրսից բերվող second-hand գաղափարախոսություններով կամ էլ նորաթուխ «ստամբուլյան կոնվենցիաներով», որոնք հաստատ ոչ հայ ազգի շահերն են առաջ տանում...

Եւ մինչև չունենանք հայաստանակենտրոն (այսինքն Հայաստանի շահը, նպատակը, ռազմավարությունը քննարկող) լուրջ տեքստեր, մնալու ենք օտար խմբերի, օտար խաղացողների շահերի պատանդ։ Այդ տեքստերը կարող են լինել հրապարակախոսական, գիտական, գեղարվեստական, կարող են լինել ֆիլմեր, բանավեճեր, քննադատություն, բայց դրանք պիտի լինեն իրականությունը հնարավորինս սթափ գնահատող, Հայաստանի, հայ ազգի շահը որպես առանցք ընդունելով՝ ռացիոնալ լուծումներ փնտրող և առաջարկող։

Հակառակ դեպքում Հայաստանը մնալու է օտարների կռիվների մարտադաշտ, որտեղ մենք անվերջ կռվելու ենք ու զոհվենք, մեր երկիրն ամայացնենք այլոց շահերի համար։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am