Ինչպես ոտքին գցել Ամուլսարը և շառով անել Քննչական կոմիտեին. Տրագիկոմեդիա 3 մասից

Ինչպես ոտքին գցել Ամուլսարը և շառով անել Քննչական կոմիտեին

Տրագիկոմեդիա 3 մասից

Մաս 1

Անցած շաբաթվա սկզբին արդեն պարզ դարձավ, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարող է անդառնալի իմիջային հետևանքներ ունենալ Նիկոլի վարկանիշի վրա։ Իրավիճակն էլ ավելի էր բարդանում նրանով, որ Նիկոլի հայտարարություններից հետո, կարծես թե, exit strategy չէր նշմարվում, որի դեպքում հնարավոր էր անել այնպես, որ էս թնջուկից Նիկոլը նահանջ անի՝ առանց դեմքը կորցնելու։ Այդ ժամանակ մարտի մեջ մտցրեցին գրպանային ընդդիմության հերթական խաղացողին՝ Քաղաքացու որոշում կուսակցությանը, որը մինչ այդ անձնուրաց պայքարում էր հանուն Ամուլսարի։

Չորեքշաբթի օրը ՔՈ-ի անդամ Միսկարյանը լուսանկար է հրապարակում Փաշինյանի հետ հանդիպումից (տես նկար 1), ինչից պարզ է դառնում, որ Նիկոլը նահանջի ճանապարհներ է մտածում ու հետ է կանգնելու հանքը շահագործելու գաղափարից։

Մաս 2

Միսկարյանի գրառումից 3 օր անց՝ շաբաթ օրը, Artur Danielyan գրառում է կատարում (տես նկար 2) ու կանխագուշակում, որ Նիկոլը զադնի է դնելու, բայց քանի որ արդեն մի քանի անգամ ելույթներում ու լայվերում Ամուլսարի հանքի շահագործման լոբբինգ է արել, ստիպված է «Ժերտվա» տալ։ Թե բա՝ Նիկոլը հո վատը չի՞, ուղղակի իրան ինչ-որ փիս ձյաձյաներ խաբել ու մոլորեցրել էին, թե չէ ինքը հո ժողովրդի կամքին դեմ չէ՞ր գնա։ Դանիելյանը նաև հստակ մատնանշել էր, թե ում են պատրաստվում նշանակել քավության նոխազ՝ Քննչական կոմիտեին։

Մաս 3

Եվ ահա շաբաթ-լույս-կիրակի՝ Դանիելյանի ստատուսից 24 ժամ էլ չանցած, էլի խաղահրաարակ է մտնում ՔՈ-ն։ Մասնավորապես՝ նույն Միսկարյանը մի լալահառաչ գրառում է անում (տես նկար 3), որի բովանդակությունը մեկին՝ մեկ կրկնում է Արթուր Դանիելյանի կանխատեսումը․ Նիկոլը լավն է, պուպուշ է, իսկ էդ քխ Քննչականը, ըստ ամենայնի՝ հանցավոր համաձայնության գալով Լիդիանի հետ, մեր Նիկոլին կերակրել են Սոլթ Լեյք Սիթիի միֆով ու Լիդիանի նկարած մուլտիկով։ Ախ այդ ՔԿ-ին, ախ իրան։ Նիկոլն էլ հեսա սաղիս կփրկի։

Էպիլոգ

Ու այս ողջ ֆարսում կարևոր է հասկանալ, որ ոչ թե Արթուր Դանիելյանն է կոֆեի բաժակ նայում, ոչ էլ՝ էքստրասենսոր ունակություններ ունի, այլ Նիկոլն ու իր շայկան են այնքան պրիմիտիվ, որ նրանց քայլերը կանխագուշակելն այնքան դյուրին է ու հետաքրքիր չէ։

Ոմանք կարող են ու իհարկե կհավատան, որ Նիկոլը ուլիկի պես միամիտ էր և նրա այդ միամտությունից օգտվեցին ՔԿ-ում աշխատող բոբո ձյաձյաները։ Ոմանք էլ, հուսով եմ՝ հետևություններ կանեն ու գոնե մի քիչ վիրավորված կզգան, որ Նիկոլն ու իր շայկեն համարում է, որ էս երկրում բոլորն ուլ են, իսկ իրենք՝ շուստրիներ, որոնք այդ ուլերին կարող են մատների վրա ֆռացնել և նրանք անկեղծ հավատում են, որ էս մի կուտն էլ հանրությունը խելոք կուտի ու մի հատ օֆ չի անի։

Հ․Գ․ Այս տրագիկոմեդիայի վերջում երկնքից ոչ թե խնձորներ, այլ ռեալ սռոկեր ու պաշտոնանկություններ են ընկնելու առնվազն ՔԿ-ի ղեկավար կազմի գլխին։

Կոնստանտին Տեր-Նակալյան-ի լուսանկարը:

Գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը

դիտվել է 1442 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am