Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել. Ուիլյամ Շաբաս

Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, ով վստահ է, որ շատ թուրքեր հասկանում են, որ հայ ժողովրդի դեմ 1915 թվականին կատարվածի համար պատասխանատու է իրենց կառավարությունը: «Դա Թուրքիայի պատմության ամենամութ էջերից մեկն է»,- ընդգծեց պրոֆեսորը: Նա նշեց, որ այսօր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր տեղյակ են մեկ դար առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին: «Սակայն որոշ երկրների կառավարություններ, որոնք ճնշումների են ենթարկվում Թուրքիայի կողմից և մտահոգվում են այդ երկրի հետ իրենց հարաբերությունների համար, երկմտում են, ինչը հեղինակազրկում է հենց իրենց», -փաստեց Շաբասը: Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է, որ ճանաչվի անցյալում իրականացված ցեղասպանությունը: «Եթե քաղաքական մտահոգությունները երանգներ են տալիս պատմական դեպքերի ընկալումներին, ապա կա մտահոգություն, որ դրանք նմանօրինակ ազդեցություն կունենան նաև ներկայում իրականացվող կոտորածների նկատմամբ: Սա է իրական մտահոգության առիթը»,- ասաց պրոֆեսորը: Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև հաշտեցման հնարավորությանը՝ Շաբասն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է ընդհանուր պատմության համատեղ ընկալում: «Դա ենթադրում է, որ պետք է ճանաչվեն այն սարսափելի հանցագործությունները, որոնք մեկ դար առաջ տեղի են ունեցել հայերի նկատմամբ»,- նշեց գիտնականը: Նա առաջարկեց հայերի հետ կատարվածին տալ «մարդկության դեմ իրականացված հանցագործություն» որակավորումը՝ նշելով, որ գուցե այդ դեպքում Թուրքիայի համար ավելի հեշտ լինի առերեսվել կատարվածի հետ:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am