Բրիտանիայի եկամուտները գնահատվել են 1 միլիարդ ֆունտ
Brand Finance ընկերությունը Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ զեկույց է հրապարակել բրիտանական միապետության ֆինանսական կողմի մասին, հայտնում է BBC-ն: 2016 թվականին երկրի տնտեսության մեջ միապետության ընդհանուր ներդրումը փորձագետները գնահատել են 1 միլիարդ 144 միլիոն ֆունտ: Ենթադրվում է, որ դա մինչև 2020 թվականը կհասնի 1 միլիարդ 234 միլիոնի: Ելնելով այդ տվյալներից՝ եթե միապետությունը գնահատվի որպես գործող ընկերություն, նրա ակտիվների արժեքը կազմում է մոտ 58.4 միլիարդ ֆունտ: «Brand Finance-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ տնտեսական տեսակետից ռոյալիստներն ունեն վստահ առավելություն»,- հայտարարել է Brand Finance ընկերության ղեկավար Դևիդ Հեյը:
