Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Լոս Անջելեսում հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները: Ամերիկյան կինոակադեմիայի 2016-ի «Լավագույն ֆիլմ» տիտղոսին կարող են արժանանալ «Մարսեցին», «Բրուքլին»«Լրտեսների կամուրջը», «Փրկվածը», «Խելահեղ Մաքսը. ճանապարհների կատաղությունը», «Կիզակետում», «Սենյակը» և այլ ֆիլմեր: «Լավագույն ռեժիսոր» կարող են ճանաչվել Ադամ Մաքքեյը, Ջորջ Միլերը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Թոմ Մաքքարթին եւ Լեոնարդ Աբրահամսոնը: «Լավագույն դերասան» տիտղոսի հավակնորդներն են Բրայան Քրենսթոնը, Մեթ Դեյմոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Էդի Ռեդմեյնը: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցելու են Քեյթ Բլանշեթը, Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Սիրշա Ռոնանը, Շառլոտա Ռեմպլինգը:
