Սնոուդենը երաշխիքներ է պահանջում
ԿՎՀ տեխնիկական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Նորվեգիայի կառավարությանը դատի է տվել՝ պահանջելով իրեն թողնել երկիր և չհանձնել ԱՄՆ իշխանություններին, ասված է Schjødt փաստաբանական բյուրոյի հայտարարության մեջ, որը երկրում ներկայացնում է Սնոուդենի շահերը: Վերջերս Սնոուդենին շնորհել են Նորվեգական PEN ակումբի մրցանակ: Մրցանակի շնորհման արարողությունը կկայանա Օսլոյում, և Սնոուդենը ցանկանում է մրցանակն անձամբ ստանալ:
