Վրաստանը ջանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Վրաստանի իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն են վարում, որպեսզի առևտրական, հումանիտար և այլ ոլորտներում կարգավորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտնում է rosbalt.ru-ն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգում՝ ԵԽ խորհրդարանական ժողովի նիստի ժամանակ: «Մենք փորձում ենք ռուս-վրացական հարաբերությունները փակուղուց դուրս բերել պրագմատիկ քաղաքականության իրականացման հաշվին»,- ասել է Կվիրիկաշվիլին: Նա նաև ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծման կարևորությունը:
