«Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իր օգնական Աշխեն Մկրտչյանի հետ փետրվարի 22-ին 4 օրով մեկնել է Բարսելոնա։ Երևան-Մոսկվա-Բարսելոնա-Մոսկվա-Երևան 2 ավիատոմսի համար ՏԿ նախարարությունը վճարել է 1.320.000 դրամ։
Մինչդեռ եթե վաղը հետադարձով Բարսելոնայի 4-օրյա ուղևորության էկոնոմ դասի տոմս գնենք, այն կարժենա 413-468 եվրո կամ 230-250 հազար դրամ։ Գրեթե նույն գներն են նաև տուրիստական ամենաթեժ օրերին։ Հիշեցնենք, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նախարարներին խիստ զգուշացրել էր պետական գումարները չվատնել և գնել միայն էկոնոմ դասի տոմսեր։ Վաղվա համար բիզնես դասի տոմսը արժի 720-1220 եվրո կամ 400-665 հազար դրամ։ Այսինքն, Բեգլարյանի գնած տոմսի գինը համապատասխանում է բիզնես դասի արժեքին, մինչդեռ կառավարության կայքում նշված Է, որ գնվել Է Էկոնոմ դասի ավիատոմս։ ՏԿՆ-ի պարզաբանումը ցնցող Էր. «Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ավիատոմսերը ձեռք բերելու համար հայտարարվում Է մրցույթ և հաղթող Է ճանաչվում ամենացածր առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Ձեր նշած գումարի չափը ևս ձևավոովել Է մրցույթի արդյունքում»։ Այսինքն նախարարությունն այս հարցում 2 անգամ խաբում է: Բեգլարյանն ընտրել Է ոչ թե Էժան, այլ ամենաթանկ տոմսերը, և տոմսերը գնելու համար մրցույթ չի հայտարարվել։ Կառավարության կայքի համաձայն այն ձեռք Է բերվել «մեկ անձից կատարվող գնումներ» տարբերակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը