Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից

«Հրապարակ»-ը գրում է.«Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կա­րելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մա­սին: Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ և հայրենասեր: Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սե­փական պետության նկատմամբ: Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հա­գուստ առնելով չէ, այլև նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու հոգածությամբ:

Բնության հանդեպ վերաբերմունքն է նաև, որ վե­րադառնում է հանրությանը՝ հիվանդությունների տեսքով: Երբ 24 ժամ բողոքում ու անիծում ենք մեր չար բախտը, թե ինչու են քաղցկեղն ու այլ ծանր հիվանդություններն այսքան աճել, պետք է դրա պատճա­ռը փնտրենք բնության հանդեպ մեր բարբարոսական վերաբերմունքի մեջ:

Եվ երբ անտառի ծառերը հի­վանդանում են, Սևանա լիճը կա­նաչում է, ձկները սատկում են, խեցգետինը վերանում է, փոշին խեղդում է մեզ, ջերմաստիճանն ամռանը 40 աստիճանից չի իջնում, իսկ ձմռանը սաստիկ ցրտեր են լի­նում, բերքն առատ չի լինում, եղածն էլ կարկուտի ու ցրտահարության պատճառով նվազում է, հրդեհներից աչք չենք բացում և այլն, և այլն, այս բոլորի պատճառները պետք է փնտրենք բնության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ:

Լիճը, անտառները, հողը, ջուրը պատժում են մեզ՝ մեր անփութության, իրենց հանդեպ անհարգալից վերա­բերմունքի համար: Մեզնից յուրա­քանչյուրը պետք է հասկանա, որ բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից: Եվ մեր միջավայրը թունավորվե­լու է, աղտոտվելու, մեր շնչած օդն ապականվելու է, մեր օգտագործած սնունդը դառնալու է վնա­սակար, մեր խմած ջուրը՝ համաճարակի բուն, մեր երկիրը՝ աղետի գոտի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am