Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում

«Առավոտ»-ը գրում է. «Այն, ինչ այժմ կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, առողջ գործընթաց է: Ժողովրդավարական երկրներում բնապահպանները բողոքում են իրենց և ոչ միայն իրենց կառավարությունների, կորպորացիաների դեմ: Բոլորս տեսել ենք, թե ինչպես է, մասնավորապես, «Գրինփիսը» փոքրիկ մակույկներով տար­բեր տեսակի ակցիաներ իրականացնում` փորձելով փակել, օրինակ, հսկայական ձկնորսական նավե­րի ճանապարհը:

Պետությունները և կառավարու­թյունները բանակցում են բնապահպանների հետ ու փորձում են գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ: Բնապահպանները, իհարկե, մշտապես չափազանցնում են վտանգը ու, տագնապ հնչեց­նելով, «աղետալի հետևանքներ» են կանխատեսում: Օրինակ, «եթե այս նավթային տանկերը դուրս գան օվկիանոս, շրջակա ամբողջ ֆլորան և ֆաունան ոչնչանալու են»: Ուրիշ հարց, որ լրագրողները, լրատվամիջոցները չպիտի հալած յուղի տեղ դնեն «աղետի» և «կործանման» մասին հու­զական բացականչությունները, մանավանդ` իրենք էլ չսկսեն նույն ոգով բացականչել: Հակառակ դեպքում նրանք դառնում են իրադարձության մաս­նակից, կողմ` ոչ թե լուսաբանող:


Մենք պետք է սովորենք բնապահպանական պայքարի նշված ձևերին` դրանք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Պետք է նաև պատրաստ լինենք, որ քաղաքական ուժերի մի մասը կփորձի քաղաքական դիվիդենդ­ներ շահել այդ պայքարի վրա: Մի մասն էլ ունի, այսպես ասած, «կանաչ» կողմնորոշում: Հայաս­տանում քաղաքական երփներանգի այդ հատվա­ծին է, կարծես թե, հավակնում «Քաղաքացու որոշ­ում» կուսակցությունը: Շատ բնական եմ համարում, որ երիտասարդ քաղաքական և հասարակական գործիչներն իրենց կարիերան կառուցում են «կա­նաչ թեմայի» վրա, որը «թրենդային» է Արևմտյան Եվրոպայում:

Իհարկե, անխուսափելի է նաև, որ այդ կամ այն կորպորացիայի դեմ բողոքողների մի մասը համագործակցում է մրցակից կորպորացիա­յի հետ, ինչի մասին, ի դեպ, իր խոսքում նրբորեն ակնարկում էր Հայաստանի վարչապետը: Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում: Բայց ընդհանուր առմամբ բնապահպանական շարժում­ների կորիզը, ինձ թվում է, մաքուր է: Բնապահպանները զարգացած երկրներում պահանջում են առավելագույնը, ստանում են իրենց պահանջածի, ասենք, 20 տոկոսը: Եթե չպահանջեն, կառավարություններն այդ 20 տոկոսն էլ չեն անի:

Ցանկացած հանքի շահագործում վնաս է հասց­նում բնությանն ու մարդկանց առողջությանը` դա անվիճելի է: Վերջին շաբաթների իրադարձություն­ները դաս պիտի լինեն թե' այս և թե' հաջորդ կա­ռավարությունների համար, որ նրանք 100 անգամ մտածեն՝ նոր հանք բացելուց առաջ: Արդյոք այսօր­վա կառավարությունը «տարբերակ ունի՞» այս մեկի աշխատանքները դադարեցնելու, ես չգիտեմ: Այս­տեղ բնապահպանական հույզերը և բացականչու­թյունները քիչ են, անհրաժեշտ է չոր, սառնասիրտ հաշվարկ: Ինչ-որ բարի է, այդ էլ թող կատարվի»,-գրում է թերթը:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am