Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին:

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բելգիահայ Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Արթուր Ասատրյանն անձամբ չի մեկնաբանել դեպքը և այդպիսի կոտրված ձեռքով այս պահին գտնվում է արտերկրում: Դեպքը տեղի է ունեցել Իջևանում, Իջևանի ոստիկանության պետի տեղակալն է նկարիչ-օպերատորը: Հրավիրել են ոստիկանություն, հետո շոու անելու համար դրսում կալանավորելու հրաման են տվել, որպեսզի նկարեն հեռախոսով: Ես վստահ եմ, որ բարձրագույն իշխանությունները, ոստիկանապետը տեղյակ չեն եղել այդ ամենից»,- ասել է նա և հույս հայտնել, որ կանցկացվի ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում, ովքեր են հեղինակները և ինչպես է այն հայտնվել Մանվել Գրիգորյանին սատարողների ձեռքում:
Ովքեր, որ չեն դիտել այդ տեսանյութը, հակիրճ ներկայացնենք, որ ոստիկանության երեք աշխատակից բարբարոսաբար հետ են ծալում Դոն Պիպոյի ձեռքերը ուշադրություն չդարձնելով նրա աղիողորմ ճիչերին, թե ինչ եք անում, ձեռքերս կոտրիք ու ստիպում են պառկել գետնին, կամ գոնե կքանստել: Երբ հասնում են իրենց ուզած պոզային նրան հանում են գետնից ու հրելով տանում ոստիկանության շենք: Մի խոսքով՝ զարհուրելի մի պատկեր, որը 21-րդ դարում կարող էր տեղի ունենալ միայն Հայաստանում ու դրանից հետո էլ բաց թողնեին այդ մարդուն: Նախկինում նման շոուներ հաճախ էին արվում, դրա անունը , իհարկե, ասֆալտին փռելու օպերացիա չէր, բայց այդպիսի թատրոնները նպատակ ունեին դարձնելու իշխանությունների փրկօղակ, երբ սոցիալական լարվածության պիկին լրահոս էին մղվում ու թեկուզ կարճաժամկետ մթնոլորտ լիցքաթափում: Ներկայում էլ իշխանությունը նման փրկօղակների կարիք ունի: Մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անհիմն կալանավորումն է, մի բան պիտի արվի, որ մոռացության մատնվի նրա գործը, մի կողմից Ամուլսարի եռացող կրքերը, որը իշխանությունների մահկանացուն կարող են կնքել, մյուս կողմից դաշնակիցների հետ չկարգավորվող հարաբերություններն ու գազի գնի բարձրացման արդեն ռալ հեռանկարը: Իշխանությունները կանգնած են սոցիալական բումի առաջ ու ձմռանն ընդառաջ մեծ ալիքն անխուսափելի է լինելու, զրո աշխատատեղ, զրո ներդրում, արտագաղթի ու գործազրկության ցուցանիշներն են սահուն աճով մեծանում: Իսկ այս իրավիճակում իշխանություններին այլ բան չի մնում, քան նման թամաշաներով մեղմել հանրային դժգոհությունները, թե տեսեք-տեսեք պայքար ենք տանում հեղինակությունների դեմ, որ բոլորը Հայաստանում հավասար են ու արտոնյալների դաս այլեւս չունի: Հանրությունը կուշտ է այդ կտերից, որը տալիս են նախորդների ժամանակներից, ժամանակն է ռեալ կերակրել ժողովրդին:

Անի Սահակյան

դիտվել է 7725 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am