Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար

Փաշինյանի՝ այսօրվա այցի մասին
Ամուլսարը սպառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ուղարկել քաղաքական գերեզմանոց: Թեպետ Փաշինյանն ամեն բան անում է բոցկլտացող օջախները մարելու համար, բայց ստացվում է ինչպես միշտ: Վայոց ձորի մարզ այցելությունն էլ այդ շարքից է: Փաշինյանն,ըստ երեւույթին, գնացել էր փափուկ բարձ դնելու ջերմուկցիների ու Ամուսլարի հանքի շահագործման դեմ արտահայտվող բնակիչների գլուխների տակ, բայց այնպիսի խայտառակ այց ստացվեց, որ նոր գլխացավանք առաջացավ իր համար:
Նախ հասնել Ջերմուկ քաղաք եւ տեսնելով հրապարակում հավաքված հոծ բազմությանը նա խուսանավեց ու գնաց անհայտ ուղղությամբ, իբր պատահականության սկզբունքով բնակարաններ այցելեց:
Տպավորություն կար, որ եթե բազմաթիվ մարդիկ այդտեղ կանգնած չլինեին, Փաշինյանը սիրով եւ ժպիտով կմոտենար նրանց: Կարծես թե հմտորեն մտածված էր նաեւ՝ ում քավության նոխազ դարձնելու հարցը, փողոցում քայլելիս Փաշինյանի ետեւից վանկարկումներ ու հայհոյանքներ էին արվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասցեին:

Ի վերջո, հանդիպումը հրապարակում անխուսափելի էր

"Ամուլսարն առանց հանքի" բացականչությունները ողջ ընթացքում ուղեկցում էին վարչապետի ելույթին: Հետո եղավ նաև փակ հանդիպումը, որի ընթացքում, ինչպես հայտնի դարձավ, առանձնակի նորություններ չեն հնչել, երկու կողմերն էլ հաստատել են այն, ինչ նախկինում են ասել։
Իսկ հիմա ամենաետաքրքրականը, Ջերմուկից հետո նա շրջեց եւս մի քանի գյուղերում՝ Սարավան, Գորայք եւ այլն,այնտեղ, որոնք կողմ են հանքի շահագործմանը, նրանք անմիջապես չեն բախվում խնդիրներին ՝ շնորհիվ հանքից իրենց հեռավորության: Փաշինյանին մինչեւ անգամ խնդրում էին շահագործել հանքը , որպեսզի իրենք ստիպված չլքեն հայրենիքը: Դրա փոխարեն նա չգնաց Գնդեւազ, որտեղ եւ գտնվում է կրքերի կիզակետը եւ մարդիկ դեռեւս տարիներ առաջ ստիպված վաճառել են իրենց հողերը Լիդիանին, որովհետեւ, ինչպես Ջերմուկ հասած գնդեվազցիներն էին պատմում, ասվել է՝ չվաճառեք, գերակա շահ կճանաչենք, կտաք: Փաշինյանին պետք չէր հանրությանը ցույց տալ բողոքող զանգված, ճիշտ հակառակը նա երկար-բարակ զրուցում էր հակառակ կողմի հետ, փորձում թեկուզ վիրտուալ տիրույթում թողնել տպավորություն, որ բողոքի ալիքը թուլացել է, մեղմվել:

Բայց մինչ նա զբաղված էր իրավիճակը լիցքաթափելու գործով իր խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ավելի թեժացրեց այն: Նա նորից հիշեց հին ախոյաններին՝ հանցագործ ռեժիմին եւ նոր թշնամիներին՝ լրատվամիջոցներին, ովքեր այսօր ի պաշտոնե իր գործընկերներն են։
«Ո՞նց չեն արել, հանցագործ ռեժիմը, որոնց լրատվամիջոցները հիմա ամենաակտիվն են էստեղ, հիմա հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ եւ ուզում են աղավաղված ինֆորմացիա տալ»,-հանքի շահագործման հարցով հանրային լսումներ եւ ՇՄԱԳ կազմակերպելու հարցին ի պատասխան հայտարարեց Վ. Կարապետյանը։ Նա հորթով-բորթով էր խոսում տեղացիների հետ, մուննաթ գալիս, թե ձեզ ով էր խնդրել ձեր հողերը վաճառեիք, ինձ ով կարող է ստիպել վաճառել եւ այլն եւ այլն: Մի խոսքով՝ վատ չէր լինի, որ վարչապետը ուշադրություն դարձներ իր շրջապատին եւ հատկապես նրանց, որոնց վարքն ու բարքը ՀՀՇ-ի հին ու ոչ այնքան բարի ժամանակներն են հիշեցնում:

Անի Սահակյան

դիտվել է 3737 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am