Ինչպես եւ ինչու Արցախում ձախողեցին Քոչարյանի պաշտպանությունը

Օգստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մեր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, շարքային արցախցիներ պատրաստվել են հանրահավաքն «ընդմիջել» Քոչարյանի մասին հիշեցմեմբ։ Պատրաստվել են պաստառներ, ելույթներ՝ ի պաշտպանություն գլխավոր հրամանատարի, Արցախի հերոսի, քանի որ յուրաքանչյուր արցախցի հասկանում է՝ ինչ է նշանակում փակի տակ պահել իրենց հայրենին ազատագրած հերոսին, նա լավ գիտե՝ ով ինչ է արել, Քոչարյանի անցած ուղին եղել է իրենց կյանքը եւ որոշել են իրականացնել «Վերադարձրեք մեր հերոսին» կարգախոսի ներքո մինի հավաք։ Սակայն Արցախի իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել այդ մասին եւ նախապես կանխել սպասվող միջոցառումը, ոմանց համոզել են, ոմանց հետ հարցերն այլ տարբերակով լուծել, ինչեւէ ամեն ինչ արել են այդ ամենը թույլ չտալու համար։

Մինչդեռ մենք տեսանք, թե ինչ ներկայացում բեմադրեց Սամվել Բաբայան- Արայիկ Հարությունյան դուետը: Նրանք նախապես հայտարարել էին հանրահավաքին իրենց աջակիցների ստվար զանգվածի մասնակցության մասին։ Մենք տեսանք, թե ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ կազմակերպված բեմադրություն եղավ ու պահանջեցին նախագահի հեռացումը։ Այդ թատրոնում իր գլխավոր դերն ուներ նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որն իջավ վանկարկողների մոտ ու փորձեց բացատրել, որ այսօր դրա տեղն ու ժամանակը չէ։ Չնայած ինքնին հասկանալի էր, որ այդ թատրոնի սցենարիստը Նիկոլ Փաշինյանն էր, նախապես կատարվել էր նաեւ դերաբաշխում ու բոլորին էր հայտնի՝ ով ինչ պետք է խոսի։
Նրանք էին նախապես կազմակերպել Բաբայանի ու Հարությունյանի մերձեցման հանդիպումը, այդ ամենը, բնականաբար, գործող վարչակարգի՝ Բակո Սահակյանի դեմ էր, ինչպես նաեւ Արցախի նախընտրական գործընթացները վերահսկելու։ Ինչը կնշանակի, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, թե ինքը չի խառնվում ներքին կյանքին, իրականությունը այլ բանի մասին է խոսում։

Ինչեւէ, ուշագրավը այն է, թե ինչու Արցախի իրավապահները չեն իմացել, որ Բակո Սահակյանի դեմ նման բան է ծրագրվում, կամ իմացել են ու քայլեր չեն ձեռնարկել, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործողությունները օրորոցում խեղդել են։
Կարող ենք ասել, որ Արցախի իշխանությունները կամ անգիտակցաբար քայլեր չեն ձեռնարկել, կամ էլ Հայաստանից նրանց նկատմամբ ճնշում է եղել եւ նրանց թույլ չեն տվել, քանի որ դա պետք էր Նիկոլ Փաշինյանին։

Անի Սահակյան

դիտվել է 2676 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am