Հրանտ Բագրատյանը ՝ առաջարկվող պաշտոնի շուրջ պայմանավորվածության մասին

168 ժամը գրում է.Օրերս Հադրութի շրջանում Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի հրավիրած ճամբարային հավաքին, որտեղ ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հարց ու պատասխանի ժամանակ Բագրատյանը հետաքրքիր խոստովանություն է արել:


Երիտասարդ մասնակիցներից մեկի հարցին՝ արդյոք Արցախի տնտեսական վերելքին այդքան հավատացող Հրանտ Բագրատյանը չի պատրաստվո՞ւմ տեղափոխվել և հաստատվել Արցախում, մանավանդ, որ նույն զարգացումը, ըստ իրեն, չի կանխատեսվում Հայաստանում, Բագրատյանը դրական պատասխան է հնչեցրել:

Նա չի բացառել, որ հենց եկող տարվանից կտեղափոխվի Արցախ, սակայն ընդգծել է, որ դա պայմանավորված կլինի բացառապես Արցախում սպասվող 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքների ելքով:

Նկատենք, Հրանտ Բագրատյանը մշտապես խիստ քննադատության է ենթարկել գրեթե բոլոր վարչապետների գործունեությունը, թերևս, միակը, ում նա խնայել է՝ Արայիկ Հարությունյանն է եղել, երևի առավելապես հենց մտերմիկ կապից ելնելով:

Ի դեպ, վերջին շրջանում Հրանտ Բագրատյանին և Արայիկ Հարությունյանին հաճախադեպ կարելի է տեսնել Երևանի և Արցախի սրճարաններում: Եվ ինչպես 168.am-ի աղբյուրն է պնդում, նրանց հաճախակի դարձած հանդիպումները, ինչպես նաև ճամբարում հնչած հարցը պատահականություն չարժե համարել: Իրականում այս «զուգադիպությունը» մեսիջ էր Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ իրենց հետագա համատեղ աշխատանքի մասին: Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի կողմից արդեն իսկ տարբեր միջավայրերում հնչել է տեսակետ, թե 2020 թվականի ընտրություններին իր նախագահ դառնալուց հետո Բագրատյանը կդառնա Արցախի Հանրապետության պետնախարար: Եվ այս պայմանավորվածությունը, ըստ լուրերի՝ ձեռք է բերվել օրերս նրանց միջև երկար տևած հանդիպման և քննարկումների արդյունքում:


Նկատենք՝ այս նշանակման հավանական լինել-չլինելը կասկած է հարուցում, թերևս, միայն ՀՀ վարչապետի հավանությունը ստանալու տեսանկյունից, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա:

Շատեին կզարմացնի Արայիկ Հարությունյանի համարձակ որոշումն առ այն, որ նա հանդգնել է բարձր պաշտոն առաջարկել մեկին ու հեռահար ծրագրեր մշակել մի անձի հետ, ով ամեն օր լրատվամիջոցներում ջանք ու եռանդ չի խնայում քննադատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:

Հեղափոխությունից այս կողմ նա մշտապես սուր քննադատության է ենթարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային և տնտեսական քաղաքականությունը, մինչդեռ Փաշինյանը ինչպես հայտնի է, սատարում է Արայիկ Հարությունյանին:

Արցախում սպասվող ընտրություններին, ենթադրվում է, որ Արայիկ Հարությունյանը կհամարվի ՀՀ իշխանությունների թեկնածուն: Վերջին մեկ տարում կողմերը չեն թաքցնում իրենց համագործակցությունը՝ Հարությունյանի կապերն օգտագործելով տնտեսական ներդրումների միջավայր ստեղծելու, քաղաքական բանակցությունների հարցում, ընդհուպ՝ հանրահավաքների կազմակերպման համար «մասովկա» ապահովելու դեպքերում:

Ուստի քաղաքական պրոցեսների զարգացումների ֆոնին զարմանալի է դառնում Արայիկ Հարությունյանի անկաշկանդ որոշումը, իսկ թե որքանով այս որոշումը կողջունվի Փաշինյանի կողմից, և ինչպես են պատկերացնում հետագա համագործակցությունը ՀՀ և Արցախի հանրապետության կառավարությունների միջև, ցույց կտա ժամանակը:

Հրանտ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում չցանկացավ ժամանակից առաջ ընկնել և մեկնաբանել ապագայի հարցեր, մանավանդ, որ ընտրություններին դեռ երկար ժամանակ կա: Նա հերքեց, որ իր և Արայիկ Հարությունյանի միջև պետնախարար նշանակվելու մասին որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Որևէ խոսակցություն ընտրություններից առաջ լինել չի կարող»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Մեր ճշտող հարցին՝ խոսվում է պարոն Հարությունյանի նման մտադրության մասին, Դուք բացառո՞ւմ եք, որ կհամաձայնեք ու կտեղափոխվեք Արցախ, պարոն Բագրատյանը հումորով արձագանքեց.

«Տեսականորեն կարելի է չբացառել ոչինչ: Բայց էդ խոսակցությունը ճիշտ չէ, կոռեկտ չեմ համարի ասել՝ պատրաստ եմ… որովհետև նույնն է թե՝ ասեք, օրինակ, պատրա՞ստ եք փոխարինել Նիկոլ Փաշինյանին, կամ՝ եկող տարի ամուսնալուծվել ու նորից ամուսնանալ…»:

Անդրադառնալով ճամբարում Արայիկ Հարությունյանի կազմակերպած հավաքին՝ նա պարզաբանեց.

«Զրույցը եղել է այսպես՝ մի աղջիկ հարց է հնչեցրել՝ Դուք կգա՞ք Ղարաբաղ և շարունակելո՞ւ եք աջակցել Ղարաբաղին: Ես ասացի՝ իհարկե կգամ, իսկ եթե պարոն Հարությունյանը հաղթի, ես ավելի հաճախ էստեղ կլինեմ, սա է եղել, ուրիշ թեմա գոյություն չունի: Ես աղջկա հարցը բնական եմ համարել, քանի որ այնտեղ շատերը գիտեն, որ ես, արդեն 15 տարի է՝ ամեն ամիս Ղարաբաղում եմ, նրանք ինձ հետ խորհրդակցում են որոշ հարցերի շուրջ:

Ղարաբաղում տնտեսական զարգացման մոդելը, բիզնես մտածողությունը բավականին մոդեռն է, համարենք՝ մենք մի ստորակետի օգուտ ենք տվել Արցախին: Եվ շատերն են գիտակցում՝ այն, ինչ կա ու տեսանելի է այսօր բոլորին, դա հենց Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի աշխատանքով ստեղծածն է: Ղարաբաղում տնտեսական աճը 10 %-ից պակաս չի լինում, գիտենք, որ Ղարաբաղը բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներով գերազանցել է այսօր Հայաստանին, ընդհուպ՝ Ադրբեջանին, Վրաստանին: Եվ ես անչափ ուրախ եմ այդ հաջողությունների համար:

Արայիկ Հարությունյանն ապացուցել է, որ Ղարաբաղը կարող է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն տանել և հաջողել, ունենալ բյուջետային եկամուտների լուրջ աճ: Հիշեք, Ղարաբաղում բոլոր աշխատատեղերն ուժային կառույցում էին միայն, այսօր նպաստ ստացողները լուրջ աշխատանք ունեն, ստեղծվել են կայուն աշխատատեղեր: Մենք այսօր միայն ինտեգրացիայի խնդիր ունենք:

Ահա այս հարցերով եմ ես այնտեղ հաճախում, համատեղ լուրջ զբաղվում ենք, բայց ուրիշ խոսակցություն լինել չի կարող ընտրություններից առաջ»:

Ի դեպ, հաջորդ ուշագրավ տեղեկությունը, որ փոխանցվեց Արցախի մեր աղբյուրից, Արայիկ Հարությունյանի մյուս պայմանավորվածությունների մասին է, հաջորդ հրապարակումներում կփորձենք ճշտված տեղեկություն տալ Հայաստանից Արցախ տեղափոխվել պատրաստվող մյուս հայտնի անունների մասին, որոնց համար նախապայմանը դարձյալ 2020 թվականի ընտրություններին Արայիկ Հարությունյանի հաղթանակը պիտի լինի:

դիտվել է 4388 անգամ
Լրահոս
Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am