Անբարեխիղճ շահարկում`ընդդեմ ՌԴ-ի
ՌԴ ԱԳՆ-ն անբարեխիղճ շահարկում է որակել արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն որակվում է որպես սպառնալիք ՌԴ ազգային անվտանգությանը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է փաստաթղթում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք համարող ձևակերպումներին, ապա նման բան չկա: Շատ ուշադիր ուսումնասիրել եմ այդ փաստաթղթի տեքստը, որպեսզի համոզված լինեմ իմ պնդումների մեջ»,- ասել է Զախարովան: