Ամուլսարի կնքահայրը Արմեն Սարգսյանն է. ոսկի` լռության դիմաց

Ամուլսարի թեմայով թեժ քննարկումներն ու բողոքներն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանին: Հանքը շահագործող Լիդիան ընկերության մուտքը մեր երկիր ի սկզբանե կապվում էր Արմեն Սարգսյանի անվան հետ:

Ինքը` Արմեն Սարգսյանը, հրապարակավ հերքել է իր` սեփականատեր լինելու հանգամանքը, սակայն չի հերքել, որ ժամանակին իբրև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, աշխատանքներ է տարել` Լիդիան ընկերությանը Հայաստան հրավիրելու և մեր երկրում ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Վերջին օրերին, երբ Ամուլսարի թեման թեժացել է, հանրային հարթակներում քննադատել էին Արմեն Սարգսյանին` անտարբեր ու անդեմ կեցվածքի համար: Հանրությունը իրավացիորեն հարց է բարձրացնում, թե ժամանակին Լիդիանի հետ ակտիվ բանակցություններ վարած Արմեն Սարգսյանն ինչո՞ւ այսօր խնդրի վերաբերյալ անգամ դիրքորոշում չի հայտնում:

Եվ ահա նախագահի գրասենյակն արձագանքել է մեղադրանքներին` տարածելով հայտարարություն. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։
Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»,- նշված է հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Իրականում, սակայն, նախագահի հայտարարության մեջ որևէ խորհուրդ, այն էլ փորձառու մարդու կողմից տրված, չկա: Չկա նաև գնահատական ու դիրքորոշում: Արմեն Սարգսյանի անունից մեջբերված խոսքն ընդամենը պարզագույն ճշմարտություն է: Նման անատամ ու ոչինչ չասող ճշմարտություններ միջին վիճակագրական ցանկացած քաղաքացի գրեթե ամեն օր արտաբերում է: Իսկ ճշմարտությունն այն է, որ Արեմեն Սարգսյանը չի ուզում քաղաքական պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնել Ամուլսարի հարցում: Ի վերջո, կա գործադիր իշխանություն, թող ինքն էլ պատասխան տա` ինչո՞ւ իզուր տեղը անցավ գլուխը դնել ցավի տակ: Հնարավոր է, իհարկե, որ կառավարությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Արմեն Սարգսյանի կարծիքը չի էլ հարցրել և նրան հեռու է պահել միջազգային փորձաքննությունների իրականացման ողջ գործընթացից: Թերևս Արմեն Սարգսյանի ակնարկը, թե ինքի իր փորձառությամբ կարող էր օգտակար լինել, վերաբերում է հենց այս խնդրին: Այսօր ունենք մի վիճակ, երբ միջազգային փորձաքաննության եզրակացությունը ոչ միայն չի հարթել խնդիրը, այլ հակառակը` իրավիճակն ավելի է բարդացել ու սրվել:
Արմեն Սարգսյանի ակնարկն այս առումով ուղղված էր կառավարությանը. գուցե նա իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ է ունեցել, որը, սակայն, կա'մ չի ընդունվել, կա'մ էլ, որ ավելի վատ է, անգամ կարծիք հարցնող չի եղել:
Հանգամանքները, սակայն, ինչպիսին էլ որ դրանք լինեն, արդարացում չեն կարող համարվել: Արմեն Սարգսյանը Ամուլսարի գործարքի կնքահայրն է և պարտավոր է Ամուլսարով զբաղվել` կոնկրետ առաջարկներ և գնահատականներ ներկայացնելով: Մինչդեռ նա առայժմ գերադասում է առաջ շարժվել ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու սկզբունքով` շատ լավ հասկանալով, որ այս փուլում լռությունը ոսկի է:

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 17240 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am