Բա կաշառքն ու կոռուպցիան պոզով-պոչով ե՞ն լինում

Այսօր կառավարության նիստում որոշում է կայացրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում 33 միլիոն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին հատկացնելու համար: Հատկացման նպատակն էլ է հայտնի՝ Արցախում սպասվող նախագահական ընտրություններին հանրությանն իրազեկելու խնդիր կա։ Այս որոշմանը նախորդել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումն Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որտեղ նա մասնավորապես նշել էր. « Ես կողմ չեմ Ամուլսարի հանք դառնալուն: Բայց ես չեմ ընդունում, երբ հարցին մոտենում են զուտ բնապահպանական տեսանկյունից։Հարցը պետք է քննարկվի նաև տնտեսական տեսանկյունից (այդ թվում՝ արբիտրաժի ռիսկի մասով) ու պետք է հասկանանք, թե կշեռքի ո՞ր նժարն է «ավելի ծանր»» Իոաննիասյանի կարծիքով՝ եթե հարցին մոտենանք զուտ բնապահպանական տեսանկյունից, ապա պետք է փակենք Ամուլսարը, բոլոր հանքերը (ոչ միայն մետաղական), ատոմակայանը, ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը ու գործարանների մեծ մասը, ինչպես նաև արգելենք ցանկացած վառելիքով (բենզին, մեթան, բութան, դիզել, ավիացիոն կերոսին) աշխատող շարժիչով բոլոր տրանսպորտային միջոցները - բայց դա լուրջ չի, չէ՞:

Այս գրառումից հետ շատերը ենթադրեցին, որ Իոաննիսյանի կարծիքը պայմանավորված է հենց ստացած դրամաշնորհով։
Նա արդարացող նոր գրառմամբ հանդես եկավ․«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։
Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողներիը 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։
Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։ Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»։

Որքան էլ ակնառու է այս սորոսականն արդարանալը, փաստը մնում է փաստ, որ նա իշխանությունների ակտիվ քննադատից Ամուլսարի հարցով վերափոխվել է զգուշավոր, այսպես կոչված «կառուցողական» քննադատի։ Բա ծախվելը, կոռուպցիան ու կաշառակերությունը էլ ոնց է լինում, հենց այսպես, ճիշտ նույն մեթոդներով, ինչ ժամանակին իրագործում էր Սերժ Սարգսյանը։

Անի Սահակյան

դիտվել է 8066 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am