Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին

Վաշինգտոն-Թեհրան առճակատումը գնալով սրվում է․․․

Թեհրանի և Վաշինգտոնի՝ տասնամյակներ ի վեր լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարեց, թե դուրս է գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ:

Վաշինգտոնը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Մինչդեռ Թեհրանը հերքում է այս մեղադրանքները: Այսօր, ելույթ ունենալով Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտում՝ Իրանի արտգործնախարարը նաև Պարսից ծոցում Միացյալ Նահանգների դաշնակից արաբներին է դիմել՝ զգուշացնելով․ - «Արևմուտքից միլիարդավոր դոլարների զենք գնելով դուք, միևնույնն է, չեք կարող անվտանգության հասնել տարածաշրջանում»:
Այսպես, ԱՄՆ-ը զգուշացնում է, որ պատրաստ է անել ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որ իրանական վառելիքով լի նավթակիրները հասնեն Սիրիա:

Նախօրեին անդրադառնալով այս հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հիշեցրել է, որ անցած տարվանից Սպիտակ տունը վերականգնել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, և դրանք տարածվում են նաև Իրանի հետ համագործակցող երկրների վրա․ - «Միացյալ Նահանգները մի խումբ պատժամիջոցներ է սահմանել, որոնք խոչընդոտում են իրանական նավթի արտահանումը որևէ այլ երկիր: Մենք բոլորի համար հստակ ընդգծել ենք՝ յուրաքանչյուրը, ով կաջակցի Իրանին այս հարցում, ով թույլ կտա նավթակիրներին խարիսխ գցել իրենց նավահանգիստներում, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցանկում»:

Fox news-ը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, հաղորդել էր, թե իրանական վառելիքով բեռնված մի նավթակիր ուղևորվում է դեպի սիրիական ափեր՝ խախտելով Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները: Ըստ «Ազատության»՝ անդրադառնալով այդ հաղորդումներին՝ Պետքարտուղար Պոմպեոն պնդել է, որ Վաշինգտոնը կասկածներ ունի, թե նավթակրի իրական տերը Իրանի հեղափոխության պահապանների գվարդիան է, որը մտադիր է տեղափոխվող 2 միլիոն բարել նավթի վաճառքից ստացվելիք շահույթը ուղղել ահաբեկչության տարածմանը Մերձավոր Արևելքում․ - «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արբանյակների հետ, շարունակում է ահաբեկչություն ու անկարգություններ հրահրել Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ու Եմենում՝ ավերիչ հաչված հասցնելով հումանիտար վիճակին»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներից բացի, Վաշինգտոնը մտադիր է նաև խստացնել ճնշումները այլ ոլորտներում: Հաջորդ տարի լրանում է Իրանին զենք-զինամթերք մատակարարելու վրա ՄԱԿ-ի սահմանած արգելանքի վերջնաժամկետը: «Գնալով ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ սահմանափակելու Իրանի հնարավորությունները ահաբեկչությունը հովանավորելու հարցում», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ ընդգծելով․ - «Միջազգային համայնքը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ իրադարձությունների զարգացման նման սցենարը կանխելու համար»:

Պաշտոնական Թեհրանի արձագանքը չի ուշացել: Արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոշտ քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է «անկանխատեսելի պատասխան տալ Վաշինգտոնի անկանխատեսելի քայլերին»․ - «Անկանխատեսելիությունը լավ բան չէ, իսկ փոխադարձ անկանխատեսելիությունն ավելի վատ է և կարող է հանգեցնել քաոսի: Դոնալդ Թրամփը թող հույս չունենա, որ անկանխատեսելի լինելով կարող է ստիպել այլոց կանխատեսելի քաղաքականություն վարել»:

«Անվտանգությունը պետք է երաշխավորվի բոլորի համար, կամ վտանգների առջև պետք է բոլորը կանգնեն: Որևէ մեկը չի կարող անվտանգության կղզյակ լինել Պարսից ծոցում, երբ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է վարում Իրանի դեմ: Երբ Միացյալ Նահանգները հարկադրում է այլ երկրների գերեվարել մեր նավերը Ջիբրալթարում, Սուեզի ջրանցքում կամ Սինգապուրում», - հայտարարել է Զարիֆը:

ԱՄՆ-ը, որ այս պահի դրությամբ Պարսից ծոցում ամենամեծ նավատորմն ունեցող արևմտյան պետությունն է, կոչ է անում դաշնակիցներին կոալիցիա ստեղծել և համատեղ հսկել Հորմուզի նեղուցը, որը աշխարհում նավթի տարանցման գլխավոր երակներից մեկն է համարվում: Առայժմ այդ կոչին դրական են արձագանքել միայն Բրիտանիան, Ավստրալիան ու Բահրեյնը:

ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին՝ Ֆրանսիան է քայլ անում։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդիպելու է իրանցի պաշտոնյաների հետ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև լարվածությունը մեղմելուն միտված առաջարկություններ է ներկայացնելու։
Նկատենք, որ եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, փորձում են փրկել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովն անցկացվելու է օգոստոսի 24-26-ը ֆրանսիական Բիարից քաղաքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 895 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am