Լո՞ւրջ եք ասում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր մոլորակ է բացահայտել, Ամուլսարի շահագործումը կասեցնելու կողմնակիցներին նա հետեւյալով է սպառնացել․«Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են»։ Ավինյանը երկար-բարակ բացատրել է, թե բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

«Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։
Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում» ասել է նա։ Այստեղ տեղին է հիշել դասականին՝ «Իյա,իրո՞ք»։ Եթե այդպես է, կարո՞ղ է ձեր 20-30 պատգամավորները դաուն են ու դեբիլոիդ, կամ ձեր տրամաբանությամբ՝ հակապետական, որոնք առաջինը նետվեցին հանքի շահագործումը թույլատրելու որոշման դեմ, ովքեր հակադրվեցին Նիկոլ Փաշինյանի բացառապես քաղաքական որոշմանը՝ հայտարարելով, որ Ամուլսարը հանք չի դառնա։

Պարոն Ավինյան, ձեր հեքիաթներից անցյալում էլ էին պատմում, բայց ձեզ իշխանության բերեցին հենց այն բանի համար, որ դուք չէիք հավատում այդ հեքիաթներին, շարժվում էիք գետի հոսանքին հակառակ ուղղությամբ։ Ձեր թիմում շատերն են բնապահպանական պայքարի շնորհիվ հասել իշխանության,ստանձնել այս երկրի կառավարումը։
Գոնե մենք չենք մոռացել Նիկոլ Փաշինյանի ղժղժոցը, Լենա Նազարյանի մելամաղձոտ ճառերը։ Հիմա ինչ պատահեց, որ մոռացաք այդ ամենի մասին, սկսեցիք մտածել ոչ թե մարդկանց, նրանց առողջության, այլ ներդրումների, փողի մասին։ Դուք ինչով եք տարբերվում նախորդներից։
․Հ․Գ-Իմ Քայլը ըստ մամուլի տեղեկությունների՝ տրոհման շեմին է, մոտ 30 պատգամավոր դեմ է Փաշինյանի որոշմանը՝ շարունակել հանքի շահագործումը։

Անի Սահակյան

դիտվել է 3133 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am