Սերժ Սարգսյանն ու Սեյրան Սարոյանը կփրկե՞ն Նիկոլ Փաշինյանին

Ամուսլարի թեման անսպասելիորեն պայթեց՝ անակնկալի բերելով այս իշխանություններին։ Հանրային դժգոհությունն այնքան մեծ էր, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես նետվեց փրկօղակներ գտնելու, Ամուլսարի թեմայից շեղելու։ Առաջին հայացքից դժվար էր պատկերացնել՝ ինչ պետք էր գտնել, որը կստվերեր Ամուլսարի բարձրացրած աղմուկը, բայց կարծես թե գտնվեց։ Առաջինը ձեռք մեկնեց գեներալ Սեյրան Սարոյանը։

Նախկին իշխանությունների ամենակոռումպացված մարդկանցից մեկը, որը հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի ջրի տակն էր անցել, հանկարծ հայտնվեց ու շեդեւր ասուլիս տվեց իր ասամբնյակի բակում։ Բոլոլա սարքելու համար մտածված էին բոլոր ատրիբուտները՝ սկսած նրա անձնական գազանանոցի պատկերից, վերջացրած հողաթափերից, եւ մի ամբողջ օր հանրությունը քննարկում ու ղժժում էր գեներալի արտահայտած մտքերի վրա։ Նա հասցրեց ոտքի վրա մեռցնել իր քավոր Սուրիկ Խաչատրյանին, աղիողորմ ձայնով գուժեց, թե նա կոմայի մեջ է ու դուրս չի գալիս, հետո պարզվեց, որ դա սուտ է, նա զբաղվեց նաեւ Ռուսաստանում ապաստանած իր նախկին գործընկերների պաշտպանությունը, ուշացած աջակցություն հայտնեց իր երբեմնի ընկեր Մանվել Գրիգորյանին, ում ուրացել ու դավաճանել էր դեռ ամիսներ առաջ։ Գեներալն այնքան տարվել աղմուկ բարձրացնելու պատվերի կատարմամբ, որ ակամայից «քաշեց» նաեւ Նիկոլ Փաշինյանին։Պատմեց, որ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին. «Խոսել եմ, որպեսզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»։ Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք», ասաց նա մատնելով, որ հարցին լուծում տվողը ոչ թե դատարանն է, այլ Նիկոլ Փաշինյանը:

Մյուս «խլացուցիչի» էֆեկտ հանդիսացող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին հայտարարությունն էր, որն իր հայտնի հարցազրույցում արեց նրա փեսա Միքայել Մինասյանը։ Շուրջ երկու օր քաղաքական դաշտը իշխանականից ընդդիմադիր, հասարակական սեկտորը՝ քաղաքագետներից սկսած շարքային քաղաքացիներով վերջացած քննարկում էին երրորդ նախագահի մոտալուտ կալանավորման հարցը։ Իսկ ՀՀԿ-ականները այնպիսի համախմբվածությամբ մոտեցան հարցին, որ համացանցում գլխապտույտ էին առաջացրել։ «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով ՀՀԿ-ականները լած ու կոծ, կական ու շիվան դրեցին, մի մասն էլ հիշեցրեցին իրենց առաջնորդի արիության մասին եւ որ Սերժ Սարգսյանը ոչնչից չի վախենում, եկեք, բռնեք․․․

Երկու թեմաներն էլ սառեցին, բայց Ամուլսարը շարունակում է եռռալ։

Անի Սահակյան

դիտվել է 4533 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am