Բրեժնևյան ժամանակների ոգով ուզում են փակել մասնավոր հեռուստաընկերության ճանապարհը

Հրապարակի հարցազրույցը «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ

- Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ԱԺ է ուղարկվել մի նախագիծ, որով, ըստ մեկնաբանությունների, 2021-ից մասնավոր հեռուստաընկերությունները պետական մուլտիպլեքսում չպետք է տեղ ունենան, պետք է գործի 5 հեռարձակող ալիք, որոնք բոլորը պետք է հանրային լինեն։ Ի՞նչ կասեք։

- Այս բովանդակությամբ նախագիծ է ուղարկվել ԱԺ, բայց որեւէ հեռուստաընկերության հետ, ես բոլորին հարցրել եմ, թեման չի քննարկվել։ Որևէ մեկից որևէ կարծիք չեն հարցրել։ Իրենք պարտավոր են օրենքը գրելուց առաջ մի հատ էլ հեռուստաընկերությունների կարծիքը հարցնել, բայց նույնիսկ չեն էլ ուսումնասիրել հեռուստաընկերությունների վիճակը, հնարավորությունները, կարիքները ու մշակել են նախագիծ, որը վաղը չէ, մյուս օրը կարող է այս երկրի և բոլորիս համար մի խայտառակ բան դառնալ։

- Որքանով ես եմ տեղյակ՝ խոսքն ինչ-որ աստղաբաշխական գումարների մասին է։

- Տարիներ շարունակ Ազգային հանձնաժողովը մրցույթ է հանձնարարել մասնավոր մուլտիպլեքսի համար, այսինքն՝ հանրապետությունում երկրորդ ալտերնատիվ մուլտիպլեքսի համար, բայց դրա գինն այնքան բարձր է ու այնքան ծախսատար, որ հայաստանյան շուկայում ոչ մի բիզնեսմեն այդքան գումար չի ներդնի։ Եվ, փաստորեն, երբ ՀՌԱՀ-ը հայտարարում էր մրցույթներ, դրանց հայտ չէին ներկայացնում ո՛չ դրսից, ո՛չ ներսից։ Եվ հիմա այս մեր խելոքները, լավ հասկանալով, որ երկրորդ մուլտիպլեքսի հարցը լուծել չի լինում, ի դեպ, այդ նույն օրենքի նախագիծ գրողներն իրենք տարիներ շարունակ քննադատում էին հանձնաժողովը և ասում էին, որ ՀՌԱՀ-ը չի կարողանում կազմակերպել 2-րդ մուլտիպլեքսը, գտել են տարբերակ։ Եվ այդ տարբերակն է՝ թող այդ մասնավորները չմտնեն պետական մուլտիպլեքսի մեջ, իրենք ոնց ուզում են, թող եթեր հեռարձակվեն։ Թող գնան փող ճարեն, գնան իրենց մուլտիպլեքսը դնեն։ Այսինքն՝ ուզում են այս տարբերակով մասնավոր հեռուստաընկերությունների ճանապարհը փակեն և եթերում թողնեն հինգը՝ հինգն էլ հանրային։ Ինչը բրեժնևյան ժամանակներից է։ Իմ գնահատմամբ՝ միգուցե Եվրոպայում BBC-ն ունի այդ հնարավորությունը, բայց չէ՞ որ մենք Մեծ Բրիտանիա չենք։

- Այնուամենայնիվ, խոսքն ի՞նչ գումարի մասին է։

- Կարծում եմ՝ 300 միլիոն դոլարի։ Ես չգիտեմ՝ հարցրեք մասնագետներին, բայց ես գիտեմ, թե պետությունն ինչ դժվարությամբ կարողացավ այդ պետական մուլտիպլեքսը կյանքի կոչել։ Գիտեմ, թե ինչ դժվարությամբ էր, որովհետև ներդրումներ չկային, և պետությունը, քանի որ ԵՄ-ի հետ ստորագրել էր էդ համաձայնագիրը, մի կերպ ստեղծեց այդ մուլտիպլեքսը։

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am