Նիկոլ Փաշինյան-Մասիս Մայիլյան.ովքեր են միջնորդնեերը

Երբ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին, մամուլը գրեց, որ նա Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար: Այս տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը, Մայիլյանը համարվում է ՀՀ իշխանությունների պահուստային թեկնածուն Արցախի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան եկող տարվա գարնանը: Թեեւ տեղեկատվությանը, որ այդ պաշտոնին հավակնող թեկնածուներից երկուսը Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը արժանացել են Նիկոլ Փաշինյանի համակրանքին, այդուհանդերձ փաստն այն է, որ ինքը՝ Փաշինյանը չի վստահում այս մարդկանց եւ յուրաքանչյուրի դեպքում կոնկրետ պատճառներ կան: Որքան էլ Փաշինյանին հաջողվեց Բաբայան-Հարությունյան անհնարին թվացող համագործակցություն ստեղծել եւ Վանեցյանի քավորությամբ երկուսը հանդիպեցին, բայց բարդությունները մնացին անհաղթահարելի:

Սամվել Բաբայանի տեսակը հաշվի առնելով ռիսկային է համարվում, որ նա ընտրությունից հետո կպահի պայմանավորվածությունը: Բաբայանի պարագայում կա նաեւ տասը տարվա մշտական բնակության խնդիրը ու միգուցե սահմանադրական փոփոխություններ չկայանան եւ նա հնարավորություն չստանա առաջադրվելու: Իսկ Արայիկ Հարությունյանը թեպետ հեղափոխությունից հետո հայտարարել է Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին ու գործնականում մի քանի անգամ ապացուցել դա, այդուհանդերձ նա եղել է նախկին վարչապետ, ասել է թե գործող իշխանության երբմնի ներկայացուցիչ: Հետեւաբար չկա երաշխիք, որ նրա ընտրությունը դուրս է լինելու նախկինների ծիրից, ճիշտ հակառակը նա կարող է դառնալ գործող վարչակազմի ժառանգորդ: Ուստի այս պարագայում այլ բան չի մնում անել, քան խաղի մեջ նոր խաղացող մտցնելն է, որպիսին Մասիս Մայիլյանը, ով բավականին իներտ է եղել քաղաքական գործընթացներում: Մեզ հաջողվեց պարզել, որ Մայիլյանի թեկնածության համար Փաշինյանին հուշել են, կամ միջնորդել Թեւան Պողոսյանը՝ Արմեն Սարգսյանի օգնական, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը եւ սորոսական թեւը:
Կհաջողվի Փաշինյանին նոր ֆիգուրի շնորհիվ հասնել պլանների իրագործման, դժվար է ասել, մինչեւ ապրիլ դեռ երկար ժամանակ կա, իսկ այդ ընթացքում նախընտրական պայքարում հնարավոր են այլ զարգացումներ:

Անի Սահակյան

դիտվել է 3518 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am