Գեներալը մատնեց Նիկոլին

 Սեյրան Սարոյանի երեկվա մամուլի ասուլիսում մի հետաքրքիր դրվագ կար, որ առանձնապես ուշադրության չարժանացավ: Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերող հատվածի մասին է:

Գեներալ Սեյրանը, իր պատմելով, վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին. «Խոսել եմ, որպեսզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»,- նշել է Սարոյանը:

Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք»:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը քննարկել է գեներալ Մանվելի ազատ արձակման կամ կալանքի մեջ մնալու հարցը և խոստացել է` էդ հարցին ուրիշ լուծում տալ: Այսինքն` ստացվում է, որ այդ հարցին լուծում տվողը ոչ թե դատարանն է, այլ Նիկոլ Փաշինյանը: Սեյրան Սարոյանը կարո՞ղ էր չէ, օրինակ պատմել, որ վարչապետն իրեն ասել է. «Ես գործ չունեմ, դատարանն է որոշում` Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, թե ազատ կարձակվի»: Բայց Սեյրան Սարոյանը պարզ մարդ է` պատմեց այն, ինչ եղել է և ակամայից մատնեց Նիկոլ Փաշինյանին առ այն, որ նա է որոշում` ով մնա ազատության մեջ, ով` բանտում:
Իսկ ընդհանրապես Սեյրան Սարոյանի ասուլիսի գաղափարն ամբողջությամբ նոր տիրոջ փնտրտուք էր` իհարկե շատ վատ կատարմամբ: Միջավայրը, կեցվածքն ու հագուկապը ավելի շատ հակասուլիս էին, քան թե ասուլիս: Ըստ այդմ` գեներալի ջանքերը` հավատարմության երդում տալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ոչ միայն արժանահավատ չէին, այլ շատ վատ տպավորություն էին թողնում: Թերևս Մանվել Գրիգորյանի անկումից հետո Սեյրան Սարոյանն անտեր է մնացել: Ու թեպետ հայտնի է, որ անտերների տերը Աստված է, բայց գեներալ Սեյրանին թվացել է, թե այսուհետ իր միակ տերը Նիկոլն է: Տեսնես ո՞վ է Նիկոլի տերը:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 23867 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am