Պուտին-Մակրոն քննարկում. Արցախում լարվածության բռնկման կանխատեսում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Ֆորտ Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը:

Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը։ Նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և այլն: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Երկու նախագահների հանդիպման ու բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է. «Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի մասին՝ անդրադառնալով թե՛ սահմանադրական կոմիտեի ձևավորմանը, թե՛ կարգավորման հեռանկարներին, թե՛ փախստականների վերադարձին: Անդրադարձ է կատարվել նաև բազմաթիվ այլ տարածաշրջանային խնդիրների՝ Բալկաններ, Ղարաբաղ, զրուցել են նաև կլիմայի մասին: Ընդհանուր առմամբ բանակցությունները դրական են եղել»:

Պուտին-Մակրոնը հանդիպմանը տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը քննարկելը, թերևս, ուշագրավ նորություն է։
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկու պետությունների ղեկավարները ըստ ամենայնի ունեն քննարկելու առիթ։ Ինչը դա կարող է լինել․․․

Թե՛ Պուտինը, թե՛ Մակրոնը հանդիպել են, վստահաբար քննարկել են ղարաբաղյան կարգավորման թեման Փաշինյանի հետ, ծանոթ են նրա պատկերացումներին։ Բանն այն է, որ այժմ, միջնորդները զգում են, որ իրենց՝ կառուցողական բանակցությունները շարունակելու ձգտումներին զուգահեռ կողմերի դիրքորոշումը բավական հեռու են փոխզիջումային լինելուց, թեև Փաշինյանի իշխանության գալուց հետո, թվում էր, թե բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորություն է ստեղծվել։

Ըստ ամենայնի Պուտինն ու Մակրոնը որոշակիորեն մտահոգված են ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակով, եւ նրանք հարկ են համարել ոչ միայն այդ հարցը քննարկել, այլեւ հրապարակայնացնել այդ տեղեկությունը։

Չի բացառվում, որ Պուտինն ու Մակրոնը որոշ համաձայնությունների եկած լինեն։

Թամար Բագրատունի

դիտվել է 3347 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am