Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Հունաստանին, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին իրանական նախկին Grace 1, այժմ՝ Adrian Darya 1 նավթակիր նավին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Պետքարտուղարության մի պաշտոնյայի։
Վաշինգտոնը կասկածում է, որ նավթակիրը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու մեջ և կապեր ունի ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպությունների հետ։

Պետքարտուղարությունում Reuters-ի անանուն աղբյուրն ասել է, որ ցանկացած օժանդակություն նավթակրին կդիտարկվի որպես նյութական աջակցություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որին Վաշինգտոնը ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Adrian Darya 1-ը լքել է Ջիբրալթարը երեկ՝ 45 օր կալանքի մեջ գտնվելուց հետո։ Ջիբրալթարի իշխանությունները մերժել են նավթակիրն առգրավելու ԱՄՆ-ի պահանջը՝ թույլ տալով, որ 130 միլիոն դոլար արժողությամբ նավթով լի նավթակիրը շարունակի իր ճանապարհը: Նավերի ուղին հսկող առցանց համակարգը ցույց է տալիս, որ նավթակիրը շարժվում է Հունաստանի Կալամաթա նավահանգստի ուղղությամբ, և նախատեսվում է, որ կժամանի օգոստոսի 25-ին:

Ավելի վաղ, չնայած Միացյալ Նահանգների առարկություններին, Ջիբրալթարի իշխանությունները թույլատրեցին իրանական Grace 1 նավթակիր նավին լքել նավահանգիստը․ Թեհրանը պաշտոնապես հավաստիացրել էր Ջիբրալթարին, որ նավը նավթ չի արտահանի Սիրիա:

Ջիբրալթարը Վաշինգտոնից մի քանի դիմում է ստացել նավթակիրը ձերբակալելու հարցով, սակայն որոշում է կայացրել դադարեցնել նավի անձնակազմի նկատմամբ դատական գործընթացները՝ ետ կանչելով նրանց առաջադրված մեղադրանքները:
Իրանական նավթակիրը ձերբակալվել էր հուլիսի 4-ին՝ Եվրամիության պատժամիջոցների շրջանցմամբ Սիրիա նավթ տեղափոխելու կասկածանքով: Երկու շաբաթ անց Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցում ձերբակալեցին բրիտանական Stena Impero նավթակիրը՝ դրա անձնակազմին մեղադրելով նավագնացության միջազգային կարգը խախտելու մեջ:

Մինչ ԱՄՆ-ն զգուշացնում է երրորդ երկրներին՝ չհամագործակցել Իրանի հետ՝ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն մեղադրել է Իրանին և նրա գործընկերներին Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում ահաբեկչությանն ու անկարգություններին աջակցելու մեջ, ինչը հումանիտար շատ ծանր հետևանքներ է թողել։ Եթե ՄԱԿ-ը թույլ տա, որ Իրանի նկատմամբ գործող զենքի էմբարգոն ուժը կորցնի 2020 թվականի հոկտեմբերին, Թեհրանին «ոչինչ չի խանգարի նոր ցնցումներ հրահրել», հայտարարել է Փոմփեոն։

Նկատենք, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները ճամփորդական արգելք են սահմանում Իրանի երկու տասնյակից ավելի պաշտոնյաների նկատմամբ։

Այսպիսով, Հայաստանի հարևան Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշումներն օր-օրի սաստկանում են։ Եվ ինչպես նկատում ենք՝ ամերիկյան ճնշումները, պահանջները ոչ միայն Իրանի ուղղությամբ են, այլև Իրանի հետ համագործակցող պետությունների։
Հերթը կարող է հասնել Հայաստանին, երբ Վաշինգտոնը հասկացնել տա, որ չի քաջալերում հայ-իրանական համագործակցությունն այս կամ այն ոլորտում։

Այնպես որ, Իրանի շուրջ սեղմվող օղակը կարող է մոտենալ նաև Հայաստանին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2253 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am