Սորոսը վարչապետի նոր թեկնածուներ ունի

Նիկոլ Փաշինյանի եւ, այսպես կոչված, հեղափոխական սորոսականների ամիսներ ձգվող պայքարը կարծես թե հասել է գագաթնակետին։ Չնայած իշխանության գալուց հետո կա կարծրատիպ, որ Փաշինյանը դրան հասել է հենց Սորոսի աջակցության շնորհիվ, սակայն ներիշխանական հարաբերությունները ինչ-որ պահից ցույց տվեցին, որ սորոսականների եւ Փաշինյանի ու իր թիմի ջրերը մի առվով չեն հոսում։

Խնդիրը ոչ միայն ներանձնային է, այլեւ արտաքին քաղաքական․Փաշինյանը չի կարող հավատարիմ սիրով կապված մնալ հայտնի Սորոս պապիկին։ Արդյունքում իրենց իշխանական համակարգից հեռացվեցին ակնառու սորոսականներ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Խառատյանը, իսկ շատերի ակնկալիքներն էլ չարդարացավ եւ տեղ չգտան պետական ապարատում։ Սորոսի միակ ձեռքբերումն ըստ ամենայնի խորհրդարանական ֆրակցիան է, որտեղ սորոսականները մի ստվար զանգված են կազմում ու պարբերաբար առանձնանում իրենց տեսակետներով։ Բայց ընդհանուր առմամբ ներիշխանական հարաբերությունները այս երկու թեւերի մեջ ընթանում էր բալանսավորված մինչեւ Ամուլսարը։ Իհարկե, շատ հարցերում եւս սպասումները ցանկալի արդյունքներ չեն տվել, զորօրինակ հայ-իրականական հարաբերությունների, Սահմանադրական դատարանի, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման եւ ընդհանրապես սեփական կադրերի չիրացված մնալու հետ կապված, սակայն Ամուլսարի շահագործման հարցը ըստ էության պայթեցրեց իրավիճակը։

Այս հարցը ճեղքեց Նիկոլ Փաշինյանի բռնապետական ջանքերի արդյունքում կուռ երեւացող ներիշխանական թիմը, զգալի հատված՝ հիմնականում սորոսականներ իրենք են ներսից ընդդիմանում իշխանությունների՝ «Ամուսլարը հանք է դառնալու» ցանկություններին։ Լենա Նազարյան, Մարիա Կարապետյան, Արսեն Խառատյան, Վարազդատ Կարապետյան, Դավիթ Պետրոսյան․ ցանկը շարունակելի է եւ բավականին ծավալուն։ Արսեն Խառատյանը նույնիսկ հրապարակային առաջարկով կոչ ուղղեց բոլոր իշխանական «ընդդիմադիրներին», առանձնանալ եւ ստեղծել «Կանաչների միություն»։ Առաջարկն ընդունողներ դեռ չկան, սակայն իրենց դիրքորոշումներից հետ կանգնողներ էլ չկան ու ակնհայտ է, որ իշխանական դաշտում անջրպետ է առաջացել։

Մեր տեղեկություններով՝ այս թեւը չի պատրաստվում նահանջել եւ եթե պետք լինի, ապա նաեւ կառանձնանա խմբակցությունից։ Բացի այդ Սորոսն ակտիվացրել է նաեւ իր ազդեցության տակ գործող Արման Բաբաջանյանին, որը տեղեկատվական տիրույթում պետք է սպասարկի իր շահերը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նշված կենտրոնը լրջորեն քննարկում է Հայաստանում նոր իշխանություն ձեւավորելու ծրագիր՝ հասկանալով, որ Փաշինյանը հեղինակազրկվում է լույսի արագությամբ, ու եթե ոչ իրենք, ապա նախկինները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ Նոր վարչապետացուների շարքում այս պահին դիտարկվում է երեք անուն՝ Արսեն Խառատյան, Դավիթ Սանասարյան եւ Արման Բաբաջանյան

Անի Սահակյան

դիտվել է 19277 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am