Հունաստանում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

Հունաստանում՝ Պորոս կղզուց ոչ հեռու մասնավոր ուղղաթիռ է կործանվել: iefimerida.gr կայքի տվյալներով՝ ուղղաթիռը դուրս է եկել Աթենքի «Էլեֆտերիոսա Վենիզելոսա» օդանավակայանից: Օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը, և այն ծովն է ընկել:
Հաղորդվում է, որ օդաչուից բացի ուղղաթիռում ևս երկու մարդ է եղել:
Վթարից ոչ ոք ողջ չի մնացել: