Հերթը Meydan TV-ինն է

Ադրբեջանական Meydan TV-ի դեմ ավելի վաղ սկսված հետապնդումը շարունակություն է ստացել: Արդեն քրեական գործ է հարուցվել եւ դրանով մոտ  15 լրագրող է անցնում: Այդ մասին Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը: Փաստաբանը նշել է, որ ապրիլի 18-ին Նարիմանովյան շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր պաշտպանյալ լրագրող Շիրին Աբբասովի բողոքը, որը համագործակցում էր    Meydan TV-ի հետ եւ անցյալ տարվա սեպտեմբերին 30 օրով կալանքի էր առնվել եւ պահվել ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում   (ԿՀՊԳՎ): Բողոքում պահանջվում էր անօրինական ճանաչել Աբբասովին ԿՀՊԳՎ-ում պահելը, նրա նկատմամբ կտտանքների կիրառումը, անմարդկային վերաբերմունքը, խուզարկությունը նրա բնակարանում, ինչպես նաեւ երկրից մեկնելու արգելքը: Նարիմանովյան շրջանի դատավոր Թուրգայ Բայրամովը որոշում է կայացրել բողոքն ուղարկել Նասիմինյան շրջանային դատարան` դա հիմնավորելով նրանով, որ   Meydan TV-ի «պաշտոնատար անձանց» նկատմամբ Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քրեական գործի հետաքննություն է իրականացվում: Սադիգովը նշել է, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս  2015-ին (ըստ երեւույթին, դեռեւս սեպտեմբերին), երբ Աբբասովը ձերբակալվել էր: Այդ ժամանակ, նրա փաստաբանի խոսքով, ԿՀՊԳՎ-ում Աբբասովի նկատմամբ ճնշում էր գործադրվել Meydan TV-ի  ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Սադիգովի խոսքով, գործով   15 լրագրող է անցնում: Չնայած` դեռեւս որեւէ մեկին կոնկրետ քրեական մեղադրանք չի ներկայացվել: Սակայն լրագրողներին արգելված է մեկնել երկրից, ոմանց տանը խուզարկություն է կատարվել եւ առգրավվել են սարքավորումներ: Փաստաբանը քրեական գործը հորինովի է համարում` հիշեցնելով, որ համանման հոդվածներով քրեական գործեր է հարուցվել նաեւ տասնյակ ՀԿ-ների նկատմամբ, իսկ նրանց ղեկավարները դատապարտվել են:  

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Թուրքիայում «patriot» զենիթահրթիռային համալիր է տեղակայվել Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ Armlur Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ՔՊ-ի բրիգադիր Նիկոլը գալիս էր Էջմիածին․ Էջմիածնի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը (video) Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ (video) #ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց․ Սուրեն Պապիկյանից բացատրություն են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am