Նիկոլի առերեսումը

Երեկ, երբ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիների առջև փակվեցին ԱԺ դարպասները, տեղի ունեցավ հին ու նոր Նիկոլի առերեսումը:

Իշխանությունը գնաց բնական ինքնապաշտպանության` ոստիկաններին տալով ազատություն բերման ենթարկել ցուցարներին, որոնցից շատերն, ի դեպ, 2018-ի հեղափոխության ակտի մասնակիցներից էին: Խորհրդանշական մի բան էլ` ճիշտ նույն պահերին, երբ Բաղրամյանում ոստիկաններն ու քաղաքացիները հակամարտում էին, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն էր անցկացնում ծառայողական պարտականությունները լավ կատարած աշխատողների հետ, և որտեղ նա հանձնարարականների շարքում բառացիորեն հայտարարեց, որ ոստիկանն իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառել. «Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, այդ ոստիկանները իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն»,- հայտարարել է Վալերի Օսիպյանը:

Եթե այս հայտարարությունը տեղի ունենար նախահեղափոխական Հայաստանում, հին Նիկոլ Փաշինյանը անպայման ոստիկանապետի նմանատիպ բովանդակության տեքստը կգնահատեր բռնություն գործադրելու ուղիղ հանձնարարական: Ճիշտ նույն կերպ ԱԺ դարպասների փակումը կորակվեր հակաժողովրդական քայլ: Ցանկացած հեղափոխություն և իշխանություն ունեն կենսագործունեության իրենց կանոնները. հեղափոխությունը կառուցվում է` հինը քննադատելու և մերժելու հիմքով, իսկ իշխանությունը կառուցվում է վարչական ուժի և օրենքների կիրառմամբ, որովհետև հակառակը բերում է անիշխանության:

Հեղափոխությանը հավատացող քաղաքացու համար այս իրողությունների գիտակցումը ցավոտ է, որովհետև հեղափոխական իշխանությունից նա ակնկալում է դասական իշխանությանը ոչ բնորոշ քայլեր: Բայց այսպես իրականում չի լինում` բոլոր իշխանությունները նման են իրար, բոլորն էլ դիմում են ինքնապաշտպանության` ոստիկանության ուժի միջոցով, որովհետև այլ կերպ կառավարել չեն կարող: Սրան գումարած նաև այն ճնշող հանգամանքը, որ հեղափոխական իշխանությունները վիրավորվում են, երբ իրենց փորձում ես հիշեցնել հեղափոխական անցյալի դրվագները:

Իշխանությունը պատճառներ է փնտրում` արդարացնելու իր ներկա քայլերը, որոնք նման են նախորդ իշխանության քայլերին, բայց հիմա պետք է այլ բան մտածել` հանրությանը կերակրելու համար: Պետք է ասել, որ դու նախորդներից լավն ես, որ այն, ինչ անում ես, քաղաքացու համար է, պետության շահերի համար է: Իսկ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած մարդիկ պրոֆեսիոնալ մերժողներ և քանդողներ են, նրանք քանդել են հինը, բայց դա դեռ չի նշնակում, որ կկարողանան կառուցել նորը: Այս գիտակցումն էլ ավելի է բարդացնում վիճակն ու մեծացնում ուժի և բռնության հավանականությունը:
Հեղափոխականների իշխանությունը կարճատև է լինում, որովհետև հեղափոխությունից առաջինը հիասթափվում են հեղափոխականները, հետո արդեն նրանց փոխարինելու են գալիս պրագմատիկները: Իսկ հանրությունն այլ բան չի կարող անել, քան վերստին հասկանալ, որ հեղափոխությունից հետո ասպարեզում հայտնվում են ռոմանտիկներն ու տականքները, որոնք պետություն կառուցել չեն կարողանում և ամենևին էլ զերծ չեն նախորդների արատներից: Եթե դեռ չեն հասկացել, երբեք ուշ չէ մեկ անգամ ևս կարդալ Օրուելի «Անասնաֆերման»:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2582 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am