Մի ձերբակալման պատմություն

Թավշյա հեղափոխությունը սկսվեց «Մերժիր Սերժին» կոչերով, ավարտվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ։ Քաղաքական եւ քաղաքագիտական այս նոնսենսի մասին դեռ շատ քննարկումներ կծավալեն։ Փաստն այս ենթադրում էր, որ ոչ միայն քոչարյանականներն, այլեւ նախկին իշխանավորները պիտի կատաղի կռիվ տային երկրորդ նախագահի ձերբակալության դեմ, միայն առնվազն այն հանգամանքի համար, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու, այն է՝ Քոչարյանն իշխանությունը թողեց, Սերժ Սարգսյանը մնաց իշխանության, իսկ Սերժ Սարգսյանը՝ տվեց , Քոչարյանը ձերբակալվեց։

Քոչարյանին աջակցելու բարոյական պահանջ ՀՀԿ-ի մոտ պետք է առաջանար նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ անցած տասնամյակում նրանք իրենց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներով հեղինակազրկեցին երկրորդ նախագահին, իսկ մի քանի ՀՀԿ-ականներ էլ ցինիկությամբ փայլեցին, իրենց «գրասենյակների» միջոցով հեգնելով Քոչարյանի կշռադատված հայտարարությունները։
Իհարկե, կարելի էր հասկանալ, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի նկատմամբ անհաղթահարելի խանդ ունի, նկատի ունենալով վերջինիս պաշտոնավարման ընթացքում արձանագրված տնտեսական թռիչքը, բայց այն հանգամանքը, որ իշխանությունը թողելու արդյունքում է ձերբակալվել իր երբեմնի ընկերը, բարոյական մեծ պատասխանատվություն է դնում առաջինը Սերժ Սարգսյանի վրա։ Մենք նման ակտիվություն չնկատեցինք, բացառապես մեկ հայտարարության, մեկ երկու կուսակցական ձեւական հավաքի, ընդ որում կասկածելի զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի քննարկումները տեղի էին ունենում ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Քոչարյանի հնարավոր ակտիվության մասին լուրեր էին սպրդվում։

Քոչարյանի ձերբակալության հարցը այսօր էլ օրակարգային է՝ «ինչու մերժել Սերժին, ձերբակալել Քոչարյանին», հարցի պատասխանը պետք է տան եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Սերժ Սարգսյանը։ Եթե ընդունենք այն տեսակետը, որ կա պայմանավորվածություն այս երկու անձանց միջեւ, ապա երկու կողմն էլ պայմանավորվածության մասին խոսակցությունները հերքելու, դրանցից ազատագրվելու խնդիր ունեն։ Ըստ այդմ ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետվում Սերժ Սարգսյանի եղբայրների նկատմամբ հետապնդումների թեման, երրորդ նախագահի եւ իր շրջապատի անցանց հարցաքննության կանչելու պահանջը։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցը հենց այդ պայմանավորվածության ծիրում է։ Եթե պայմանավորվածություն չկար, ուշագրավ է՝ ինչու նման հարցազրույց, առավել եւս աղմկահարույց հայտարարություն հնչեց՝ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման մասին։
Այս խնդիրը դիտարկենք մի քանի տեսանկյունից, թե ինչու պիտի նման հայտարարություն հնչեր Սերժ Սարգսյանի մերձավորի շուրթերից։
Առաջին՝ եթե անգամ կա պայմանավորվածություն, դա երաշխիք չէ, Նիկոլ Փաշինյանը հայտնի է որպես վաստակաշատ քցող, հնարավոր է այպիսով պահովագրում են իրենց։

Երկրորդ՝ աշնանը հնարավոր քաղաքական պրոցեսների համար են իրենց հիշեցնում, ուզում են ասել, որ պրոցեսների մեջ ենք, սա ցույց են տալիս թե ներսին, թե դրսին։
Երրորդ՝ չի բացառվում նպատակը մեկն է՝ մենք թիմ ունենք,որը կարող է աղմկել, ինչը չունի Քոչարյանը եւ հնարավոր ֆորս մաժորների դեպքում դրսում կարող են սա արգումենտ ներկայացնել։
Հաջորդ վարկածով՝ Սերժ Սարգսյանը միգուցե ուզում է հասկացնել Փաշինյանի, որ չնայած ինքն առանձնապես ակտիվ չէ, բայց եթե ձերբակալման թեման առաջ գա, իր լրատվամիջոցներով ու թիմով ամեն ինչ անելու են աղմուկ եւ քաղաքական հետապնդման պատրանք ստեղծելու ուղղությամբ։
Հնարավոր է Սերժ Սարգսյանը ցրում է իր թիմում կարծրացած կասկածները, թե ինչու են իներտ ընդդիմադիր դաշտում։ Այսպիսով ցույց է տալիս, որ խաղի մեջ է, որպեսզի նաեւ թիմը չթեքվի Քոչարյանի կամ Արմեն Սարգսյանի կողմը։
Եվ վերջապես գուցե բռնում է իշխանության վախը՝ եթե ինձ կպնես, կբարձրաձայնեմ Քոչարյանի կալանավորման մասին։ Սերժ Սարգսյանը, ըստ էության բազմակոմբինացիոն շախմատ է խաղում իր անձնական անվտանգության երաշխիքների համար եւ ոչ միայն։ Նա իր տեղն է ամրապնդում քաղաքական դաշտում, որպեսզի հնարավոր ֆորս մաժորների դեպքում վատագույն տարբերակով կարողանա իրեն թանկ վաճառել։

Անի Սահակյան

դիտվել է 3283 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am