«Ձեռքներդ հեռու Արցախից» բողոքի ակցիայի մասնակիցները, երբ հասել էին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ, մի կին սկսել է աղաղակել և հայտարարել, որ ազգը պառակտվում է:
Ինչպես hayeli.am-ի թղթակիցն է հայտնում՝ կինը հայտարարել է, թե պետք չէ վարկաբեկել Ռուսաստանի հայերին, քանի որ այս կերպ պառակտվում է ազգը: Սակայն նրա խոսքը կիսատ է մնում, և ոստիկանները հեռացրել են նրան ԱԳՆ շենքի մոտից:
Այնուհետև ելույթ են ունեցել Դավիթ Սանասարյանը, Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը:
Դավիթ Սանասարյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի «բանտերից մեկում գերեվարության մեջ է Հայաստանի ու Արցախի լավագույն զավակներից մեկը` Լևոն Հայրապետյանը»:
Դավիթ Սանասարյանը նկատել է, որ առայժմ սրանք իրազեկման երթեր են, սակայն, կդիմեն այլ մեթոդների, եթե փորձեն ճնշել կամ վախեցնել:
Դավիթ Սանասարյանը Հայաստանում հակառուսական տրամադրությունների հետ կապված ասել է, որ ռուս էթնոսի դեմ որևէ տրամադրություն չկա, կա տրամադրություն Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:
Ելույթները շարունակվում են, որից հետո երթի մասնակիցները շարժվելու են դեպի ՌԴ դեսպանատուն:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը