Թուրքական օդուժը ռմբակոծել է PKK-ի դիրքերը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Հյուսիսային Իրաքում ռմբակոծել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:Թուրքիայի Զինված ուժերի տեղեկություններով՝ ավիացիան հարվածներ է հասցրել երկրի հարավարևելյան Դաղլիկա և Ուլուդերե շրջաններում: Նմանատիպ ավիահարվածներ էին իրականացվել նաև ապրիլի 18-20-ն ընկած ժամանահատվածում:
