ՀՀԿ-ն փակել է աչքերը.Քոչարյանին հիշող չկա

Քաղաքական դաշտը երկու օր է հայտնի հարցազրույցի հետքերով քննարկում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին ձերբակալել-չձերբակալելու հարցը։
Մասնավորապես, երբ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ հայտարարեց իր աներոջ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին, վայրկյաններ հետո իշխանականից ընդդիմադիր սփռեցին իրենց հեղինակավոր կարծիքները։ Ողջ այս գործընթացը «Կիկոսի մահը» հայտնի ժողովրդական հեքիաթն էր հիշեցնում և ՀՀԿ-ականները իրար հերթ չտալով իրենց գցել էին «պեչենու բաղչեն»:  Հեքիաթն ավարտվեց ՀՔԾ-ի հաղորդագրությամբ, որով հայրենի իրավապահները իրազեկեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում քննվող որեւէ քրեական գործով չունի ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ։

Իհարկե, մենք առիթ կունենանք քննարկելու՝ ում էր պետք այս տեղեկատվական ինֆորմացիան՝ իշխանությունների՞ն, նախկինների՞ն, Սերժ Սարգսյանի ընտանիքի՞ն, թե՞ առհասարակ որեւէ մեկին։ Սակայն սա ուրիշ նյութի թեմա է։ Այս գործընթացում, սակայն, ուշագրավը ՀՀԿ-ականների սրտակեղեք գրառումներն էին Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության թեմայով։ Մեկը հանկարծ որոշեց վախեցնել Նիկոլ Փաշինյանին, երկրորդը ինչ որ բաներ հիշեցնել, երրորդը՝ սարսափեցնել, սուգ ու շիվանից, ողբ ու կականից մինչեւ սպառնալիք թամաշան կարելի կայացած համարել: Արմեն Աշոտյանը նույնիսկ մարգարեացավ՝ հայտարարելով, որ Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը․««․․․Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին, թե զնդանում։ Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը։

«Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը․ ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությանը», -գրում է խորհրդարանի նախկին փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։

«․․․Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։ Դա կազդարարի հին փուլի ավարտը և մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ և նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանի կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով»,- սա էլ հատված է Արփինե Հովհաննիսյանի ֆեսբուքյան գրառումից։

Բայց մինչ ՀՀԿ-ականները աղիողորմ «կհանձնեին» Սերժ Սարգսյանին, ունենք փաստ, որ ճաղերի ետեւում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ականներից որեւէ մեկի մտքով չանցավ բառ անգամ խոսել երկրորդ նախագահի մասին , այն նախագահի, որը մինուսի գնացող տնտեսություն է վերցրել ու տասը տարվա իշխանության արդյունքում ՀՆԱ 3 մլրդ ցուցանիշով ժառանգել Սերժ Սարգսյանին։ Իսկ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիներին 7 մլրդ արտաքին պարտքը պետության ուսերին իշխանություն է հանձնել։ Դեռ մի կողմ թողնենք Քոչարյանի հաղթած լինելու հանգամանը, նրա պաշտոնավարման ընթացքում տնտեսական բումը եւ այլ ցուցանիշներ, բայց չէ՞ որ նա իշխանությունը հանձնել է, որի արդյունքում իր ընկեր Սերժ Սարգսյանը նախագահ է դարձրել, այնինչ Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը փոխանցելուց հետո հենց ինքն է դարձել քավության նոխազ ու հայտնվել անազատության մեջ։

Այս պարզ իրողությունը նկատի ունենալով ՀՀԿ-ականներն առնվազն բարոյական պարտավորվածություն պետք է ունենային այս մարդու նկատմամբ եւ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությունը «Կիկոսի մահ» դարձնելու փոխարեն այսպիսի համախմբվածությամբ պայքարեին Քոչարյանի ազատության համար։ Իհարկե, կփորձեն արդարանալ, որ հայտարարություն են տարածել Քոչարյանի ձերբակալության առթիվ, բայց միթե ձեւական մի հայտարարությունով կարելի է ձեռքեր լվանալ ու քաշվել մի կողմ։

Փաստ է,որ Քոչարյանի փակի տակ լինելը ընկած է նաև նախկին իշխանությունների՝հատկապես ՀՀԿ-ի խղճին:

Անի Սահակյան

դիտվել է 5201 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am