Առեղծվածային օրինաչափություն, անպաշտպան պաշտպան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հրաժարականի դիմում գրեց: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին` համատեղ աշխատանքի համար և հույս հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այդ մասին նշված է օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նաև նշվում է, որ այդ կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու: ւ Ազգային ժողովից այսօր տեղեկացրեցին, որ ստացել են Անդրեասյանի դիմումը: Քանզի Կարեն Անդրեասյանի հրաժարականը դժվար է անկանխատեսելիների շարքում դասել, եթե նկատի ունենանք, թե նրա նկատմամբ ինչ արշավ էին սկսել երիտհանրապետականներն ԱԺ-ում։ Տպավորություն էր ստեղծվում, որ ՄԻՊ-ն իրավունք չունի նույնիսկ մարդու իրավունքների ոլորտում ամենաանմեղ խնդիրների մասին բարձրաձայնել։ Կարեն Անդրեասյանը հրաժարվում էր ԶԼՄ-ներին որեւէ մեկնաբանություն տալ՝ իրավիճակի շուրջ պահպանելով խորհրդավոր լռություն ու միայն ակնարկելով, որ երիտհանրապետականները իր դեմ պատվեր են կատարում, թե ում պատվերը, նա անուններ չհրապարակեց,մամուլն անցավ վերլուծությունների … Անդրեասյանն, իհարկե, կարող է չմեկնաբանել, սակայն հանրությունը հազիվ թե իրեն զրկի այդ հաճույքից և արդեն լծվել է սույն գործին: Առաջին անդրադարձներն այն մասին են, որ պաշտպանը պարզապես չդիմացավ ճնշումներին ու զենքերը վայր դրեց: Տևական ժամանակ օմբուդսմենը իր շահերն ու իրավունքները պաշտպանողի կարիք ուներ: Ի վերջո, չկա երկրորդ մի երկիր, որի ՄԻՊ-ին իշխող կուսակցությունն այնպես խարազանի բոլորի աչքի առաջ ու խորհրդարանի բարձր ամբիոնից, որպիսին եղավ մեր Անդրեասյանի դեպքում: Նրա դեմ պայքարի առաջամարտիկը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է ով հայտնի է իշխանության վերին էշելոնի առանցքային դերակատարների հետ իր հարաբերություններով,ՀՀԿ-ական պատգամավորին ՄԻՊ զեկույցի ներկայացման օրը ԱԺ-ում այն օրը Կարեն Անդրեսայանին, որ շունը ձեռքից հաց չէր վերցնի: Նրան ձայնակցեցին որոշ ՀՀԿ-ականներ, որոշներն էլ զվարճացան, ինչպես օրինակ Շարմազանովը հայտարարեց՝ «Մենք բոլորս Կարեն Անդրեասյան ենք»: Հետո Անդրեասյանին պատերազմ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հայտնի դպրոցի առիթով ծագած բանավեճը զերծ չմնաց վիրավորանքներից: Այսպիսով՝ ժամանակին իշխանությունների սիրելին համարվող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարիներ անց դարձավ նույն իշխանությունների աչքի փուշը: Տեսակետ կա, թե իշխանությունների եւ նրա ծնած Պաշտպանի միջեւ վիհն առաջացավ այն պատճառով, քանզի Կարեն Անդրեասյանը օգտվելով աջակցությունից երբեմն-երբեմն ավելին էր ծավալվում ու ազատություն տալիս խոսքին ու հայտարարություններին: Կարճ ասած՝ աշխատանքային գործունեության ընթացքում պայմանավորվածություններ խախտեց, ինչը բերեց նրա հրաժարականին՝ մոտ մեկ տարի շուտ իր պաշտոնավարման ժամկետից , կա նաեւ տեսակետ, որ Անդրեասյանը ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող գործնականում հատել թույլատրելիի սահմանը, քանզի ամեն բան իսկզբանէ նա համաձայնեցնում էր այն անձի հետ, ում որ պետք էր, խնդիրը բացառապես անձնական դաշտում է, միջանձնային չթույլատրվող հարաբերություններն ու հակասությունները Անդրեասյանին ստիպեցին հեռանալ համակարգից: Արդյունքում ունենք մի իրողություն, երբ անգամ Մարդու իրավունքների պաշտպանն անպաշտպան է մեր երկրում: Արդեն իսկ առեղծվածային օրինաչափություն է դառնում. ՀՀ Մարդու իրավունքների ոչ մի պաշտպան չի պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը։ Լարիսա Ալավերդյանը պաշտոնավարել է 2004-2006թ.թ., որից հետո նա «Ժառանգություն» կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։ Արմեն Հարությունյանը պաշտոնավարել է 2006-2011թ.թ., որից հետո նա հրաժարական տվեց՝ ստանձնելով Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող Արմեն Հարությունյանի զեկույցից հետո Ռոբերտ Քոչարյանը նրան անվանեց իր ամենաանհաջող կադրը։ Այժմ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է եւ ներկայացնում է Հայաստանը։ Իսկ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ պաշտոնում պաշտոնավարում է 2011 թվականի փետրվարից, նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել էր մեկ տարի։ Չի բացառում, որ Սերժ Սարգսյանն էլ նրան համարի իր ամենաանհաջող կադրը: Փաստն այն է, որ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում տասնամյակից ավել է չի կայանում՝ նկատի ունենալով մյուս Պաշտպանների նկատմամբ ճնշումները եւ վաղաժամկետ հրաժարականները: Եւ սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը մեծ հաշվով Հայաստանում ռեալ գործիք չունի բացահայտած օրինախախտումների պատժելիության հարցում: Այս կառույցն ընդամենը արձանագրողի դերում է եղել, մինչդեռ բազմաթիվ խախտումները մնացել են թղթի վրա: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am