Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել ավելի քան 5000 զինյալ
Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին հայտարարել է, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փորձում են քայքայել Սիրիայի տնտեսությունն ու ենթակառուցվածքները՝ սպառազինելով երկրում գործող ահաբեկիչներին:Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ շաբաթում Թուրքիայի սահմանից Սիրիայի Հալեպ ու Իդլիբ նահանգներ է մուտք գործել ավելի քան 5000 զինյալ. «Դրան զուգահեռ՝ այդ երկրները փորձում են էլ ավելի շատ քայքայել ենթակառուցվածքները, խաթարել Սիրիայի ժողովրդի տնտեսական հնարավորությունները և Սիրիան հասցնել «չկայացած երկրի» կարգավիճակի:»:
