Փաշինյանը բացել է ինտրիգը. ինչ ճշտումներ է անում ԱԱԾ-ն Լիդիանի դեմ բողոքների հարցով

 

«Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես` ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ հանքը պետք է աշխատի` բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով»,- FB ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ամուլսարի հարցով հանրային դժգոհություններին:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բայցՀայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանության կողմնակից է, իսկ մեր պետության շահերից է բխում, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ Այն, որ աշխոտող ձեռնարկությունը փակելը դեմ է երկրի շահերին, ակնհայտ է, այլ հարց, որ այդ մոտեցումը հակասում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխական պոպուլիզմին: Բայց դա առանձին թեմա է:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա դրանց հետևում կանգնած են նաև հանքեր շահագործող այլ ընկերություններ: Այս ինֆորմացիան, ըստ Նիկոլ Փաշինյանի ճշտված է հատուկ ծառայությունների կողմից: Նման քայլի դիմելու պատճառը Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ հետևյալն է` հանքեր շահագործող ընկերությունները մտավախություն ունեն, որ հետագայում իրենց առջև դրվելու է բնապահպանական ստանդարտների բարելավման այնպիսի պահանջ, ինչպիսին այսօր դրվում է <<Լիդիան>> ընկերության առջև: Իսկ դա ենթադրում է միլիոնավոր դոլարների հավելյալ ներդրում: Հանքարդյունաբերողները թերևս ուզում են, որ բնապահպանական ստանդարտների թեման Ամուլսարի աղմուկով փակվի, այդ պատճառով էլ շահագրգիռ են, որ բողոքի ակցիաներն անպայման շարունակվեն: Այլ պատճառ ըստ Փաշինյանի չկա:

Ամուլսարի թեմայով ինտրիգը Փաշինյանը շատ հետքարքիր ձևով սրեց և փաստացի փորձեց մի կրակոցով երիկու նապաստակ որսալ:

Սակայն պետք է նկատել, որ հարցի շուրջ բարձրացող դժգոհության ալիքը կառավարությունից սահուն կերպով հանքարդյունաբերողների դաշտ տեղափոխելու քայլը, որպես քաղտեխնոլագիա, այնքան էլ հաջողված չէր:
Բնականաբար, շատերն են այժմ փորձելու պղտոր ջրում ձուկ որսալ` շրջանառելով այս կամ այն հանքային ընկերության անունը: Ի վերջո` եթե այսօր վարչապետ Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ բնապահպաշն ակտիվիստները պատվերով են գործում, տրամբանական է մտածել, որ այդ պատվերն եղել է ի սկզբանե: Ամուլսարի աղմուկը կար դեռ մինչև հեղափոխությունը և այն ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հանդես էին գալիս որպես հանքավայրի փակման ջատագովներ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը այդ շարժման ամենամոլի ակտիվիստներից էր: Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմը ևս ժամանակին տուրք են տվել ինչ-որ պատվերների:
Բայց Ամուլսարի ինտրիգի ամենահետաքրքիր պահն ամենևին էլ այս ակամա ինքնախոստովանությունը չէ: Առավել դիտարժան է, որ բողոքի ակցիաների պատվիրատուներին գտնելու ինֆորմացիան ճշտվել է ԱԱԾ-ի կողմից: Ասել, թե այստեղ ինչ-որ դարակազմիկ նորություն կա, ազնիվ չի լինի. ԱԱԾ-ն միշտ էլ զբաղվել է բոլոր տեսակի բողոքի ակցիների <<պոչերը>> գտնելու գործով: Հին Հայաստանում դա դիտվում էր պետական ռեպրեսիվ հետապնդում և ինքը` Նիկոլ Փաշինյանը, ժամանակին այդ մասին խոսել է բազմաթիվ անգամներ, չնայած որ այն ժամանակ երկրի ղեկավարներն այդ մասին հրապարակավ չէին արտահայտվում: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարում է, ինչպես ասում են, առանց ամաչելու:
Վարչապետի այդ հայտարարությունը հանրությանը փոխանցված ուղղակի սպառնալիք է. այսինքն` եթե որոշել եք մասնակցել ըննդեմ Ամուլսարի ցույցերին, իմացեք, որ ԱԱԾ-ի տեսադաշտում եք և ձեզանով զբաղվելու են հատուկ ծառայությունները:
Ինչպես ասում են` սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իամանալ մեր <<սրտի վարչապետի>> ու նրա հեղափոխական իշխանության մասին:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3040 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am