Ինչու են թաքցվում սահմանային առաջխաղացման հանգամանքները

Սոցիալական ցանցերում իշխանական պատգամավորները, վերլուծաբանները իրար հերթ չտալով հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևմտյան հատվածում տասնյակ հեկտարներ հայկական կողմի վերահսկողության տակ են անցնել:

Այնուհետև Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրեց․ «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»:

Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք, «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե չեն կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը չի իրականացնում դիրքերի բարելավում:

«Ես պաշտոնապես ասել եմ և հիմա էլ եմ կրկնում, որ մենք էնքան էլ շահագրգռված չենք, որ տարածքների վերցնելու կամ դիրքերի փոփոխության լուրերը բարձրաձայնենք՝ տեղով, չափով, քանակով և այլն, դա մեր գործողությունների մարտավարությանը էնքան էլ չի համընկնում: Մենք լուռ մեր գործ ենք անում, որը իրական՝ զինվորականների համար իրական առավելություն կտա մարտական գործողությունների համար, և դա չենք անում նրա համար, որ դա բարձրաձայնենք, հատկապես՝ PR-ի համար», - ասել է Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Երբ որ կլինի ինչ-որ հատուկ իրավիճակներ, բան, դրա մասին միգուցե կտեղեկացվի կամ կցուցադրվի: Դա մշտական պրոցես է, մենք դա իրականացնում ենք բոլոր հատվածներում: Վերջին շրջանում ուղղակի Ադրբեջանը փորձեց դիվիդենտներ հավաքել տավուշյան ուղղությամբ, դրա համար էդ լուրերը կարծես թե դարձան հանրության համար հասանելի: Դա նաև մարդիկ, ովքեր ներքին ինֆորմացիային տիրապետում էին, հասկանում էին, որ վիրավոր ունեցանք, որոշակի լարվածության աճ կար և այլն, և բնականաբար՝ նման իրավիճակները հենց էնպես չեն լինում»:

Հարցին՝ «այնուամենայնիվ, քանի որ արդեն կարծես թե ինչ-որ բան հասանելի է դարձել, ի՞նչ կարևոր նշանակության հատվածներ են մեր տիրապետության տակ արդեն», ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Դե մենք երկրորդական տարածքների համար, բնականաբար, չենք փորձում ուժերս լարենք, եթե փորձում ենք ուժեր լարենք, նշանակում է՝ դրանք տարածքներ են, որոնք կարևոր են մեզ համար: Չի կարող էս պահին լինել պաշտոնապես հայտարարված տարածքի տեղը, չափը, նշանակությունը և այլն»:

Արդյոք արդեն ավելի անվտա՞նգ կլինի Տավուշի այդ հայտնի ճանապարհով անցնելը՝ այս առնչությամբ ՊՆ խոսնակն ասել է․ «Ես չգիտեմ՝ որ տարածքի մասին եք խոսում, իրականում տավուշյան ուղղությամբ մենք մեկ-երկու հատված ունենք, որտեղ որոշակի վտանգ կար, և շրջանցող ճանապարհներ էին ժամանակին կառուցվել, որպեսզի վտանգը ավելի չեզոքացվի: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մի տեղ էլ էդ վտանգը ավելի քչացել կամ չեզոքացվել է, այնուամենայնիվ, դեռ Տավուշի հատվածում կան տեղամասեր, որտեղ ճանապարհները հակառակորդի կրակի համար հասանելի են, և խորհուրդ չեմ տա, որ էդ ոգևորությունից ելնելով՝ մարդիկ պատկերացնեն, թե ամբողջ էդ հատվածներն այլևս անվտանգ են, և իրենց վտանգի ենթարկեն՝ գնալով այդ ուղղությամբ»:

Մարտավարությունը՝ մարտավարություն, սակայն անհասկանալի է, թե ինչու է ՀՀ ՊՆ-ն նախընտրում գաղտնի պահել այլ մանրամասներ՝ անհասկանալի է: Ամբողջ օպերացիայի բոլոր դետալներն իհարկե չարժե բացահայտել, բայց հարցերի պատասխանները՝ ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս՝ ըստ ամենայնի, չէին սպառնա ՀՀ ազգային անվտանգությանը: Ի՞նչ գործընթացներ են եղել ավելի վաղ, ինչի՞ց հետո է որոշվել առաջխաղացման գնալ:

Թամար Բագրատունի

դիտվել է 4415 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am