Լեռնաշղթայի գագաթի անուն՝ Պուտինի պատվին, միլիոնավոր դոլարների պարտքի ներում. նախկին նախագահի առեղծվածը

Մի շարք ծանր մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ դեմ ևս քրեական գործ հարուցվեց: Ըստ երկրի իրավապահների` Ռաիսա Աթամբաևան կասկածվում է ապօրինի յուրացումների մեջ:

Գործը վերաբերում է Բիշկեքում չինաստանցի գործարարի կողմից կառուցված բարձրահարկ շենքին, որը նախկին պատգամավոր Ռուստամ Մամանովը և գործարար Ռուստամ Վոինովը յուրացրել են, իսկ նրանց այդ հարցում աջակցել են դատավորներն ու նախագահի աշխատակազմի անդամները: Նախկին պաշտոնյաներից ոմանք ցուցմունք տալիս պնդել են, որ այդ քայլին են դիմել նախագահի կնոջ և որդու խնդրանքով:
Ռաիսա Աթամբաևան հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իր ընտանիքին և ամուսնու համախոհներին «զանգվածաբար հալածում են»: Ալմազբեկ Աթամբաևը, փաստաբանի խոսքերով, անցնում է 14 քրեական գործով, նա մեղադրվում է անկարգություններ կազմակերպելուց մինչև սպանություն, կոռուպցիա:

Հիշեցնենք, որ 2011-ից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Աթամբաևը Ղրզըղստանի նախագահն էր 2011-17թթ: Պաշտոնավարման ավարտին Աթամբաևն ինքն էր բարձրաձայնել ներկայիս նախագահի՝ Սոորնբեկ Ժեենբեկովի անունը, որպես նախագահության հավանական ու նախընտրելի թեկնածու: Վերջինիս ընտրությունից հետո, սակայն, ներկա ու նախկին նախագահների միջև տարաձայնություններ էին ի հայտ եկել, որոնք խորացել էին, երբ Ժեենբեկովի վարչակազմը քրեական գործեր էր հարուցել նախկին նախագահի աջակիցների դեմ՝ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով:

Այս իրադարձություններից հետո սկսեցին քննարկվել տարբեր վարկածներ, թե ինչպես կարող է դաշնակից Ռուսաստանի ղեկավար Պուտինը թույլ տալ երբեմնի բարեկամների նկատմամբ նման հետապնդումները, նշում էին, թե ամեն ինչ ծրագրված-համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ: Նույնիսկ զուգահեռներ էին տարվում Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածի հետ:

Ինչևէ, ինչպիսին էին Պուտինի ու Աթամբաևի հարաբերությունները... Ուշագրավ փաստերի պակաս չկա:

2011թ. հունվարին որոշվեց, որ Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկն կրելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունը: Համապատասխան հրամանագիր էր ստորագրել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաևը: Ի դեպ, Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկը կոչվում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անունով:

2010 թվականից աշնանը Ղրղըզստանը ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մասին էր հայտարարել: Սակայն 2011թ. գարնանը Ղրղըզստանի իշխանությունները հրաժարվեցին իրենց տարածքում ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մտքից: Ալմազբեկ Աթամբաևը այդ մասին նշել էր մարտի 18-ին Նովո Օգարևոյում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Ինչպես ես խոստացել եմ, մենք հանել ենք այդ հարցը, որոշել ենք, որ չի կարելի սեփական երկրի անվտանգության շուրջ առևտուր անել»:

Պակաս շռայլ չէր նաև Ռուսաստանը՝ իհարկե, իր շահերից ելնելով: 2017թ. ամռանը Ռուսաստանը դուրս է գրում Ղրղզստանի՝ 240 մլն դոլարի պարտքը․ համապատասխան փաստաթուղթը ստորագրել էին ՌԴ և Ղրղզստանի ֆինանսների նախարարներ Անտոն Սիլուանովն ու Ադիլբեկ Քասալմալիևը։ Դա տեղի էր ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։ «Ռուսաստանի կողմից ցուցաբերվել է մեծ ֆինանսական, իրական օգնություն։ Այսօր մեր ֆինանսների նախարարները Ղրղզստանի բոլոր պարտքերի, պարտքերի մնացորդների դուրսգրման վերաբերյալ արձանագրություն են փոխանակել»,- ասել էր Աթամբաևը։

Բացի այդ, Ռուսաստանը 2016թ․ առաջին կիսամյակում դուրս էր գրել 30 մլն դոլարի ղրղզական պարտք․ 2016-ի հունիսի վերջի դրությամբ Ռուսաստանին Ղրղզստանի ընդհանուր պարտքը կազմել է 270 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ 2017թ.-ի դրությամբ Ռուսաստանը դուրս է գրել Ղրղզստանի՝ 703,2 մլն դոլարի արտաքին պարտք։

Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ռուսաստանը ներել էր Ուզբեկստանի՝ 900 միլիոն դոլարի հասնող պարտքը:
Պուտինը վստահեցնում էր, որ Ռուսաստանն ու Ղրղզստանը «մտերիմ դաշնակիցներ են, մտերիմ, հուսալի ընկերներ»։

Ռուսական մամուլը պարբերաբար գրում էր, որ Աթամբաևն ու Պուտինը քննարկում են նաև Ղրղզստանում ռուսաստանյան ռազմակայանի հարցը՝ փաստելով, որ դրա առկայությունը «Կենտրոնական Ասիայում կայունության և անվտանգության երաշխավորման կարևոր գործոն է»։

2016թ․ դեկտեմբերին Ալմազբեկ Աթամբաևն ասում էր, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դուրս կբերվի։ Աթամբաևը պատմել էր որ իրեն հաճախ մեղադրում են ամերիկյան ռազմաբազան դուրս բերելու, իսկ ռուսականը թողնելու մեջ։ Նա նշել էր, որ ըստ 2009թ․ համաձայնագրի՝ ռուսական ավիաբազայի գործողության ժամկետը պետք է լրանար 2016թ․ և ապա այն պետք է մնար 49 տարով՝ ամեն 25 տարին մեկ երկարաձգվելով։

Ի դեպ, Պուտինը, պատասխանելով ղրղզ պաշտոնակցի հայտարարությանը, մի առիթով նկատել էր, որ ռուսաստանցի զինվորականները «կարող են ցանկացած պահի լքել Ղրղզստանի տարածքը, և ռազմակայանի առկայությունը կապված է միայն բուն Ղրղզստանի անվտանգության ապահովման հետ»։

2018թ. հունվարին Ռուսաստանի Պետդուման հավանություն տվեց Ղրղըզստանի 240 միլիոն դոլարի պարտքը ներելու մասին օրենքին: Համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի՝ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Այսինքն, ամեն ինչ, գոնե հրապարակային մակարդակով խոսում էր այն մասին, որ Ղրղըզստանը Ռուսաստանի համար կարևոր պետություն էր, սակայն ըստ ամենայնի՝ Աթամբաևի շռայլությունների ֆոնին Պուտինին աշխարհաքաղաքական առումով որոշ մոտեցումներ այնքան էլ դուր չեն եկել, և ասել, որ Աթամբաևի ու Պուտինի հարաբերություններում ամեն ինչ կարգին էր ու հիմա Պուտինը «փուռը տվեց» նրան, այնքան էլ ճիշտ չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5241 անգամ
Լրահոս
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում. Աբրահամյան Երբ իշխանությունը դպրոցներ է փակում, նշանակում է՝ այդ բնակավայրերին դատապարտում է դատարկման Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ» Վարչապետը նաև «հրշեջ» է․ «Հրապարակ» Դատավորների գործով 2 մարդ կալանքի տակ է. «Հրապարակ» Դատախազին անվստահություն կհայտնե՞ն. «Հրապարակ» Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ» Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ» Ինչու է Պետրոս Մարտիրոսյանը բոյկոտում աշխատանքը. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ» ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու․ «Ժողովուրդ» «Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ» 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ. «Ժողովուրդ» Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին Իրանում սրընթաց ծավալվում են պարսկական ազգայնական զարթոնքը և հայերի հետ ամուր դաշինք ունենալու գաղափարը Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը Իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․ Անուշ Պողոսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնի սրճարանի տերն ու նրա որդին բռնություն են կիրառել 16-ամյա տղայի նկատմամբ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը փախչել է Լեհաստան Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացնում Իռլանդիայի դեմ խաղից առաջ Իսկ դուք ո՞ւր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am