Խանդի նոպանե՞ր, թե կղզիներում տժժալու անհագ տենչ

Որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ վարչապետ չի դառնում ու մնում է լրագրողի իր ինտրիգան մակարդակի վրա ու լրատվամիջոցներին դիտարկում է իր միակ ու անփոխարինելի մրցակից, ապացուցում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա հերթական անգամ իր խանդի նոպաներն է ցուցադրել՝ քննարկման առարկա դարձնելով կրտսեր դստեր ծննդյան տոնակատարությունը, ավելի ճիշտ իր ձեւով փորձել է հեգնել ԶԼՄ-ների աշխատանքը՝ մի քանի ստատուս տեղադրելով իր ֆայսբուքյան էջում․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար», գրել է նա ու տեղադրել լուսանկարներ ու տեսանյութ ըստ ամենայնի Սեւանում տոնվող խնջույքից։

Նախ մեկը հարցնող լինի՝ ինչու է վարչապետը նեղվում, որ ինքն ու իր ընտանիքը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների թոփ լուրերում։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, որ չորրորդ իշխանությանը հետաքրքիր է ոչ միայն պետության ղեկավարը, այլեւ իր ընտանիքը։ Հատկապես, երբ այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամեն օր, ամեն պահի առիթ է ստեղծում լրատվականների թոփ լուրերում հայտնվելու համար։ Սկսած պետության միջոցների հաշվին շուրջերկրյա ճանապարհորդություններով, վերջացրած իրենց ընտանեկան փարթիներով ու դաստիարակչական ստատուսներով։ Եւ ընդհանրապես՝ ինչու եք որոշել ամբողջ ընտանիքով դասեր տալ լրատվամիջոցներին, հեգնել որեւէ հրապարակման առիթով, համահայկական քննարկման նյութ դարձնել տվայլ լրատվամիջոցի, տվյալ նյութը, երբ տարիներ շարունակ պարոն Փաշինյան դուք ինքներդ եք այդ գործով զբաղվել։ Ձեր լրատվամիջոցով ներխուժում ամենաանթույլատրելի տարածքներ, ձեր խմբագրած թերթի էջերում հանրությանը մատուցում նույնիսկ պաշտոնյաների անձնական կյանքը։
Ինչ է, ձեզ կարելի է ցանկացած բանի մասին գրել, իսկ մյուսներին՝ ո՞չ։
Իսկ, ընդհանրապես, մի փորձեք նման մանիպուլացիաներով բթացնել հանրությանը, որպեսզի մի օր էլ որոշեք, իսկապես, ձեր նկարագրած պայմաններում նշել ձեր եւ ընտանիքի անդամների ծնունդը / հատկապես, որ մարդիկ միշտ խոսում են այնպիսի բաների մասին, ինչին, որ երազում են/ , բայց մի ոտ շուտ մանիպուլացիաներ անեք, որպեսզի, երբ ԶԼՄ-ները անդրադառնան այդ խնջույքներին, ասեք, թե դրանք «ուժեղ լրատվամիջոցների կոալիցիայի» ձեռագիրն է։ Հետեւաբար ԶԼՄ-ներին հեգնելուց առաջ լավ կլիներ սանձեիք ձեր ընտանքին, մենք հեղափոխություն չենք արել, որպեսզի նրանք տարին տասներկու ամիս թանկարժեք վոյաժներ անեն ու հետո էլ լուրջ տոնով խրատեն իրենց քննադատող լրատվամիջոցներին։

Անի Սահակյան

դիտվել է 5420 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am