Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորներ են տարհանվել
Միջազգային կազմակերպությունները 500 վիրավոր սիրիացիների են տարհանել Սիրիայի չորս պաշարված քաղաքներից: Խոսքը զինված հակամարտության հինգ տարվա ընթացքում վիրավորների ամենախոշոր տարհանման մասին է։ Վիրավորների կեսը դուրս է բերվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Զաբադանի և Մադայա քաղաքներից, ևս կեսը՝ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից, որոնք պաշարված են ապստամբների կողմից, հայտնում է BBC-ին: ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Սիրիայում պաշարման պայմաններում է ապրում մինչև կես միլիոն մարդ:
