Էրդողանը դռնփակ հանդիպում է ունեցել Սթոլթենբերգի հետ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դռնփակ հանդիպում է ունեցել երկրում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում գտնվող նախագահական պալատում: Հանդիպումը տևել է 1 ժամ և 10 րոպե: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել:
