ԵՄ-ն կարող է Թուրքիային ներառել «առանց վիզային» երկրների ցանկում
Եվրահանձնաժողովը կարող է արդեն մայիսի 4-ին առաջարկել Թուրքիային ներառել «առանց վիզային» երկրների ցանկում, սակայն միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր պայմանները, հայտնում է Euronews-ը: Դրանք ներառում են ավելի քան 70 կետ, որոնց զգալի մասը կապված է անօրինական ներգաղթյալների խնդիրների լուծման հետ: Եվրահանձնաժողովում խոստովանում են, որ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված պայմանագրից մեկուկես ամիս անց առաջընթացը նկատելի է: «Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին կներկայացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման երրորդ զեկույցը:
